Կրծքերում ցավերի 6 հիմնական պատճառներ. Երբ պետք է դիմել բժշկին

Positive-ը ներկայացնում է կրծքում ցավի 6 հնարավոր պատճառ:

1. Կրծքագեղձերի ֆիբրոզ-կիստոզային փոփոխություններ

Այս բարորակ վիճակն արձանագրվում է հորմոնալ փոփոխությունների հետևանքով: Կնոջը կարող է աննշան ցավ անհանգստացնել երկու գեղձերում դաշտանից առաջ կամ դրա ժամանակ:

2. Անհարմար կրծկալ կրել

Կրծկալ կրելը, որը չափով հարմար չէ և չի պահում կուրծքը, կարող է նպաստել ցավի առաջացմանը: Կրեք պահող կրծկալ, որը ձեզ իդեալականորեն հարմար է, նաև սպորտով զբաղվելիս հատուկ սպորտային կրծկալ հագեք:

3. Որոշ դեղամիջոցների օգտագործում

Կրծքում ցավը կարող է որոշ դեղամիջոցների, այդ թվում՝ հորմոնալ դեղամիջոցների, օրալ հակաբեղմնավորիչների, հակադեպրեսանտների կողմնակի ազդեցություն լինել:

4. Մաստիտ

Կրծքագեղձերի վարակիչ հիվանդություն է: Կերակրող մայրերն այս խնդրի ռիսկի գոտում են, սակայն ցանկացած կին կարող է վարակվել: Այս հիվանդությունն արտահայտվում է կարմրությամբ, տեղային ջերմաստիճանի բարձրացմամբ, կրծքագեղձի այտուցով, ջերմությամբ, մարմնի թուլությամբ:

5. Կրծքագեղձի վիրահատություն

Վիրահատությունից հետո առաջացող սպին կարող է ցավ առաջացնել:

6. Փարթամ կուրծք

Մեծ կրծքով աղջիկները դժվարություններ են ունենում քնելիս և սպորտով զբաղվելիս: Փարթամ կուրծքը կարող է ցավ պատճառել իր չափի պատճառով: Պետք է հարմար կրծկալ կրել, որում կինը հարմարավետ կզգա:

Ե՞րբ է պետք բժշկի դիմել

Եթե ցավը՝

  • Շատ ուժեղ է
  • Կապված չէ դաշտանային ցիկլի հետ
  • Մշտական է
  • Ուղեկցվում է այլ ախտանիշերով (ծծապտուկից արտադրություններով)

Ցիկլային և ոչ ցիկլային ցավ

Կա կրծքում ցավի 2 տեսակ՝ ցիկլային և ոչ ցիկլային Առաջինը կապված է դաշտանային ցիկլի հետ, տուժում են երկու գեղձերը, հաճախ դրսևորվում է ցավով և ծանորության զգացումով, առաջանում է ցիկլի սկզբից առաջ, սովորաբար անհանգստացնում է ավելի երիտասարդ կանանց: Ոչ ցիկլային ցավը կապված չէ դաշտանային ցիկլի հետ և սովորաբար մեկ կրծքագեղձն է տուժում (կամ դրա մի մասը): Առավել հաճախ հանդիպում է 30-50 տարեկան կանանց շրջանում: Ցավը սուր և այրող է լինում:

Ինչպես ազատվել կրծքի ցավից տնային պայմաններում

  • Կրծի վրա սառը կամ տաք կոմպրես արեք
  • Սննդակարգից ժամանակավորապես բացառեք սուրճը, թեյը և կոֆեինի այլ աղբյուրները
  • Սահմանափակեք ճարպերի ստացումը, ավելի շատ մրգեր, բանջարեղեն և ամբողջական հատիկեղենով մթերքներ կերեք
  • Փոխեք ձեր կրծկալը, եթե անհարմար է
  • Ռելաքսացիայի մեթոդներից օգտվեք
  • Անալգետիկներ (ասպիրին, իբուպրոֆեն) օգտագործեք՝ դա նախապես քննարկելով բժշկի հետ
  • Բժշկի հետ խորհրդակցեք հավելումներ (մագնեզիում, վիտամին E) օգտագործելու նպատակահարմարության վերաբերյալ
Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика