Positive-ը ներկայացնում է երջանկության 3 բավական տարածված բանաձև:
1. 6 «կետերը», որոնց վրա հենվում է երջանկությունը
Պրոֆեսոր Թոդ Քաշդանը ԱՄՆ-ում Ջորդ Մեյսոնի համալսարանից բանաձև է նշում, որը, նրա խոսքով, կարող է ցանկացած մարդու երջանկացնել: Ահա, թե այն ինչ տեսք ունի՝
Երջանկություն = 16Պ + Հ + 2Գ + 5Ա + 2Հ + 33Մ, որում՝
Պ՝ վայելել պահը
Հ՝ Հետաքրքրասիրություն ցուցաբերել և ուսումնասիրել աշխարհը
Գ՝ գործով զբաղվել, որը ձեր սրտով է
Ա՝ աջակցել ուրիշներին
Հ՝ հենարան լինել հարաբերություններում, մտերիմներին ժամանակ հատկացնել
Մ՝ պահպանել սեփական մարմինը և հոգ տանել առողջության մասին
Երջանիկ կլինի շաբաթը, որի ընթացքում առնվազն՝
16 անգամ հաճույք ստանաք հաճելի պահերից
- 1 անգամ ինչ-որ նոր բան ուսումնասիրեք
- 2 անգամ զբաղվեք գործով, որը ձեզ ոգեշնչում է
- 5 անգամ աջակցեք ուրիշներին
- 2 անգամ ուրախացնեք ձեր մտերիմներին
33 անգամ հոգ տանեք ձեր մարմնի և առողջության մասին
2. Երջանկությունը ապրելն է, լինելը և ձգտելը
- Բրիտանացի հոգեբաններ Քերոլ Ռոթվելը և Փիթ Քոենն այլ բանաձև ներկայացրին՝
- Երջանկություն = Ա + (5Կ) + (3Բ), որում՝
- Ա՝ ձեր անձի բնութագրերն են՝ կյանքի նկատմամբ հայացքները, բնավորությունը և սիրելի զբաղմունքները
- Կ՝ կենցաղը՝ առողջությունը, ֆինանսական կայունությունը, անձնական կյանքը և ընկերները
- Բ՝ բարձր չափանիշեր՝ ինքնագնահատականը, հավակնությունները և հումորի զգացումը
3. Երջանկությունը՝ երբ լավն ավելի շատ է, քան վատը
- Ռուս գիտնական Վ. Ի. Նևյադոմսկուն վերագրում են բանաձև, որի միջոցով կարելի է դուրս բերել երջանկության մակարդակը կյանքի որոշակի շրջանում:
- Երջանկություն = ԴԷ գումար / ԲԷ գումար, որում՝
- ԴԷ՝ դրական Էմոցիաներն այդ ժամանկահատվածում
- ԲԷ՝ բացասական Էմոցիաներն այդ ժամանկահատվածում
- Եթե դրական հույզերի գումարը մեծ է բացասական հույզերի գումարից, մարդը տպավորություն է ստանում, որ ինքը երջանիկ է, եթե ոչ՝ ոչ: