Տիեզերքի գլխավոր օրենքներ, որոնք մեզ կտան շատ հարցերի պատասխաններ և կօգնեն լուսավոր ապագա ձևավորել

Որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունենում կյանքում, ինչու են գալիս ու գնում տարբեր մարդիկ, ինչպես կառուցենք հարաբերությունները մտերիմ մարդկանց ու երեխաների հետ, ինչպես օգնենք մտերիմներին ավելի լավը դառնալ, պետք է տիեզերքի երեք շատ կարևոր օրենք իմանանք, որոնք մեզ կտան շատ հարցերի պատասխանները և կօգնեն լուսավոր ապագա ձևավորել։

Որո՞նք են այդ օրենքները․ կպարզենք այսօր Positive-ի հետ միասին։

1. Նմանը նմանին է ձգում

Մեր ներքին վիճակով մենք մեր արտաքին կյանք ենք ձգում տարբեր իրադարձություններ ու մարդկանց։ Այդ պատճառով էլ, այն կանայք, որոնք ուզում են ամուսնանալ կարգի տղամարդու հետ, պետք է նախ կարգին կին դառնան՝ կանացի բոլոր հատկանիշներով։

Եթե ցանկանում եք, որ մարդիկ հաշվի նստեն ձեր զգացմունքների հետ, դուք էլ ուշադրություն դարձրեք նրանց զգացմունքներին։ Եթե ցանկանում եք հարուստ լինել, դադարեք զեղչեր և էժանագին խանութներ փնտրել, դա միայն աղքատություն է բերում դեի ձեզ։

2. Նմանը նմանին է ծնում

Նման ասացվածք ունենք՝ «Պտուղը ծառից հեռու չի ընկնում»։ Ցանկացած գործողություն նման գործողություն է ծնում։ Օրինակ, եթե դուք վատ եք վեևաբերվում ձեր ծնողներին, մի սպասեք, որ ձեր երեխան ձեզ լավ վերաբերվի, նույնիսկ եթե դուք փորձեք նրան դաստիարակել։ Այն ինչ դուք ստեղծում եք, ձեր հոլոգրաֆիկ պատճենն է և հակված է իրեն այնպես պահել, ինչպես դուք։

3. Այն, ինչը չի կարող նման դառնալ, մերժվում է

Եթե մենք լավն ենք դարձել, բարի և ազնիվ, իսկ մեր շրջապատում կան մարդիկ, որոնք այդպիսին դառնալ չեն կարողանում, մեր շփումը դադարում է, տիեզերը նրանց տանում է մեր կյանքից։ Եթե դուք լավն եք, կանացի, սիրող, իսկ ամուսինը չի ցանկանում փոխվել, չի աշխատում, չի ուզում զարգանալ, թույլ չի տալիս երեխա ունենալ, ապա տիեզերքն այնպես կանի, որ նա շատ հեշտությամբ կգնա ձեր կյանքից, իսկ դեպի ձեզ կբերի ձեզ նմանին։ Պետք է միայն աշխատել և աշխատել ինքներդ ձեզ վրա։ Սա միակ հնարավորությունն է շատ բան փոխելու մեր կյանքում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика