Արդյունավետ միջոց բերանի տհաճ հոտից ազատվելու համար

Ինպե՞ս պայքարել բերանի տհաճ հոտի դեմ։ Մաստակը, կոնֆետները և սփրեյը միայն ծածկում են այդ տհաճ հոտ, որը կարճ ժամանակ անց վերադառնում է։ Լավագույն արդյունքի համար հարկավոր է պարզել հոտի պատճառները և սկսել դրանցից։

Ինչպե՞ս պարզել բերանից տհաճ հոտ գալիս է, թե ոչ

Բնականաբար ամենապարզ և միևնույն ժամանակ ամենատհաճ բանը դա զրուցակցից լսելն է. մենք բոլորս էլ խուսափում ենք դրանից։ Բարեբախտաբար կան առավել նպատակահարմար ձևեր՝

Վարդագույն և մաքուր լեզուն փաստում է տհաճ հոտի բացակայության մասին, մինչդեռ սպիտակ, փառակալած լեզուն փաստում է ճիշտ հակառակը: Եթե ձեռքի տակ գդալ ունեք, ապա այն կարող է մի քանի անգամ քսել լեզվին, թողնել որ չորանան և հետ պարզել հոտի բնույթը: Կարող էք լիզել դաստակը և մի քանի վայրկյան հետո պարզել հոտի բնույթը

Ինչպե՞ս ազատվել բերանի տհաճ հոտից: Վատ նորությունն այն է, որ չկա այնպիսի ունիվերսալ մեթոդ, որի օգնությամբ կկարողանաք մեկընդմիշտ ազատվել բերանի տհաճ հոտից։ Դուք ամեն օր սնվում էք, այդ իսկ պատճառով հարկավոր է ամեն օր հետևել բերանի խոռոչը։

Ահա այն հինմական ձևերը, որոնք կօգնեն ձեզ ազատվել տհաճ հոտից։

  • Շատ ջուր խմեք։ Նույնիսկ մի քանի կաթիլ ջուրը կարող է օգնել տհաճ հոտի դեմ պայքարում, քանի որ խոնավ բերանում շատ ավելի քիչ մանրեներ կան քան չոր բերանում։
  • Մաքրեք լեզուն։ Լեզուն մաքրելը հոտի դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակն է։ Լեզվի վրա հավաքվում են տհաճ հոտ առաջացնող մանրեների մեծ մասը, այդ իսկ պատճառով մաքուր լեզուն կնվազեցնի տհաճ հոտը։
  • Օգտագործեք ատամի թել։ Շատ մանրեներ մնում են ատամների արանքում և տհաճ հոտ են առաջացնում։ Թելի օգնությամբ այդ արանքները մաքրելով դուք կմոտենաք թարմ շնչառություն ունենալուն։
  • Ճիշտ սնվեք։ Կան մի շարք մթերքներ, որոնք օգնում են ազատվել բերանի տհաճ հոտից։ Այդպիսիք են՝ նարինջը, կանաչ թեյը, հատապտուղները, խնձորը և այլն։ Շատ մասնագետներ համարում են, որ հոտի դեմ պայքարի լավագույն եղանակը այս մթերքներն են։

Մաստալ ծամելը տհաճ հոտից ազատվելու ամենանօգուտ և հիմար միջոցն է, սակայն կան մի շարք մթերքներ, որոնք կարող էք ծամել մաստակի փոխարեն. այդպիսի մթերքները են անիսը, հիլտ, սամիթը, դարչնի զողերը (փոքր կտոր), մեխակը (ոչ ավել քան 1 հատ) և մաղադանոսը։

Առավելագույն արդյունք ստանալու համար հարկավոր է միարժամանակ կիրառել այս եղանակներից մի քանիսը և մշտապես փոփոխել եղանակների խմբերը՝ հենց ձեզ համար լավագույն մեթոդը գտնելու համար։

Այս խորհուրդները ամենօրյա օգտագործում անպայման կօգնի ազատվել բերանի տհաճ հոտից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика