Այս շաբաթվա աստցագուշակը. Ինչ է սպասվում հորոսկոպի նշաններին

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ժամանակը զուր մի վատնեք, գործեք: Այս շաբաթը բարենպաստ շրջան է շատ, այդ թվում՝ բարդ հարցեր լուծելու համար: Դուք ինչ-որ բան պիտի սովորեք, փորձ ձեռք բերեք, որը ձեզ անպայման պետք կգա: Շատ Խոյեր օգնականներ ու համախոհներ կգտնեն, մարդկանց կհանդիպեն, որոնց աջակցությունը կօգնի հասնել վաղուց դրված նպատակ

Դուք էներգիայով լի և համառ կլինեք, իսկ դա շատ դուր կգա շրջապատողներին: Ձեր հանդեպ համակրանքով կլցվեն նույնիսկ նրանք, որոնք սովորաբար ոչ ոքի չեն հավանում: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ: Շաբաթը բարենպաստ է ֆինանսների տեսանկյունից, հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն: Հավանական են սիրային անակնկալներ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը պատասխաններ կբերի այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի, պարզ կդառնա՝ ինչպես իրագործեք մտածածը: Հաճախ կօգնեն նոր ծանոթները: Ձեզ դուր կգա գործերին նրանց մոտեցումը: Հեշտությամբ կպայմանավորվեք համագործակցության մասին, իսկ դրանից երկարատև ընկերություն կամ սիրային պատմություն կսկսվի:

Փոփոխությունները ձեզ հեշտությամբ կտրվեն: Երբեմն ոչ մեծ քայլերն էլ բավական կլինեն, որպեսզի ձեր կյանքում նոր էջ բացեք: Շատ Ցուլեր կկարողանան զբաղվել նրանով, ինչի մասին վաղուց էին երազում և բազում դրական հույզեր կստանան: Կենսական պոտենցիալը ողջ շաբաթվա ընթացքում բարձր կլինի: Նույնիսկ եթե գործեր շատ լինեն, դուք հոգնածություն չեք զգա, ուժասպառ չեք լինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթն առանց դժվարությունների չի անցնի, հազիվ թե կարողանաք այն լրիվ անամպ անվանել: Բայց առանձնապես անհանգստանալու կարիք չկա, դրական միտումների ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտներում նկատելի կլինի: Նշանի շատ ներկայացուցիչների կհաջողվի ուղղել ավելի վաղ գործած սխալները, ավարտել գործերը, որոնք նախկինում բարդ էին թվում:

Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի: Շատ Երկվորյակներ հրաշալի գաղափարներ կունենան: Ընթացիկ գործերին անսովոր մոտեցումը թույլ կտա արագ գլուխ հանել դրանցից և հրաշալի արդյունքների հասնել: Պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել: Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Դա հատկապես կարևոր կլինի շաբաթվա երկրորդ կեսին, երբ հոգնածության պատճառով տրամադրությունը կփչանա, դուք նյարդային կդառնաք, իսկ երբեմն՝ նաև քմահաճ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ շաբաթ է գործնական շփումների, մասնագիտական կապերն ամրապնդելու համար: Մարդիկ, որոնց հետ հիմա կծանոթանաք, ավելի ուշ կօգնեն աշխատանքի մեջ կամ բիզնեսի հետ կապված ծրագրերն իրագործելիս: Ձեզ պետք կգա այն մարդկանց մոտեցում գտնելու ունակությունը, որոնք սովորաբար միայն իրենց հետաքրքություններով են առաջնորդվում և քննադատորեն են վերաբերվում ուրիշների գաղափարներին:

Անձնական հարաբերություններում էլ նկատելի կլինեն դրական միտումները: Մյուսներից շուտ դա կնկատեն այն Խեցգետիները, որոնց համար երբեմն բարդ էր մտերիմների հետ լեզու գտնելը: Հիմա տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: Հաճելի զրույցներ, անսովոր ու հիշարժան միջոցառումներ շատ կլինեն: Հնարավորություն կունենաք լուծել ֆինանսական հարցերը, շահավետ գործարքներ կնքել: Որոշ Խեցգետիններ եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք համառ, ուշադիր ու լուրջ կլինեք: Դա կօգնի մի շարք, այդ թվում՝ շատ բարդ գործերում հաջողությունների հասնել: Եթե նախկինում ինչ-որ բան չէր ստացվում, հիմա կարող եք ևս մեկ փորձ ձեռնարկել. շանս կա, որ այս անգամ ամեն ինչ հաջող կդասավորվի: Շաբաթը հարմար է և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական միջավայրում հանդիպումների համար: Դուք շատերին կկարողանաք ձեր գաղափարներով հետաքրքրել: Երկար վեճերի առիթներ չեն լինի:

Ողջ շաբաթվա ընթացքում ներդաշնակ կդասավորվեն ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերությունները: Դուք նրանց չեք թողնի ձանձրանան, ուրախության բազում առիթներ կստեղծեք: Լավ է միասին զբաղվեք տնային գործերով. դա ձանձրալի չի լինի և հաճախ օգուտ կտա հարաբերություններին: Այս շաբաթվա համար կարող եք ինչ-որ անսովոր բան ծրագրել՝ ուղևորություններ գեղեցիկ վայրերով, այցեր միջոցառումներին, որոնց մասին շատ բան եք լսել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շտապել պետք չէ: Այս շաբաթ ձեզ պետք կգան դիտողունակությունը, մանրուքները նկատելու, բարդ իրավիճակները հանգիստ մտածելու, ճիշտ եզրակացություններ անելու ունակությունը: Հաճախ դուք միայնակ կլուծեք դժվարին խնդիրները, ինչը շրջապատողների մոտ հիացմունք կառաջացնի: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ամենահաճելի շարունակությունը կստանան: Որոշ Կույսերի համար դրանք կյանքում շրջադարձային պահ կդառնան:

Չի բացառվում ստիպված լինեք սովորականից շատ աշխատել: Դուք պիտի ամենատարբեր խնդիրներ լուծեք: Որոշ խնդիրների պիտի ստեղծագործաբար մոտենաք, իսկ մյուսները, հակառակը, ինքնագործունեություն չեն հանդուրժի, կպահանջեն հստակ հետևել հրահանգներին: Բոլոր դեպքերում, դուք հրաշալի գլուխ կհանեք: Հնարավոր են անսովոր պատահարներ, զարմանալի իրադարձություններ, տարօրինակ զուգադիպություններ: Խոսքը հաճախ աննշան բաների մասին կլինի, բայց դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կհաղորդեն, կհուշեն՝ դեպի ուր շարժվել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ չէ, որ ձեր սպասածի նման կընթանա: Երբեմն խնդիրներ կառաջանան այնտեղ, որտեղ հեշտ հաջողության վրա էիք հույս դրել: Համարում եք, որ դուք նպատակից մեկ քայլի վրա՞ եք: Մի զարմացեք, եթե տեղի ունենա այն, ինչը ձեզ հետ կշպրտի: Բարեբախտաբար, տեղի ունեցողն այնքան նշանակալի չի լինի, որքան սկզբում կթվա: Բացի այդ, դրական միտումները ժամ առ ժամ կուժեղանան, իսկ աստղերի աջակցությունը ավելի նկատելի կդառնա:

Եթե շաբաթվա առաջին կեսին լավ է ոչ մի կարևոր բան չծրագրել, ապա երկրորդը հարմար է վճռական գործողությունների համար: Կարևոր կլինի նախկինի նման առողջ բանականությամբ ղեկավարվելը, հաջողության վրա հույս չդնելը: Դուք գիտեք, թե ինչի եք ունակ, և դա արդեն իսկ քիչ չէ: Այնպես որ, գործեք ու կիսատ մի թողեք սկսածը, քանի դեռ անհրաժեշտ արդյունքի չեք հասել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լավ է ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք: Շաբաթվա առաջին կեսը շատ հաջող է: Աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն և նրանց աջակցության շնորհիվ կկարողանաք հասնել նրան, ինչի մասին նախկինում միայն երազել կարող էիք: Լավ է նոր բան սկսեք. ամեն ինչ կստացվի, դուք արագ ամենից գլուխ կհանեք: Ընկերները օգնություն կառաջարկեն, և այն շատ տեղին կլինի:

Դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները: Դուք ձեզ թեթև ու հարմարավետ կզգաք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Տարաձայնությունների լուրջ պատճառներ չեն լինի, իսկ եթե նույնիսկ ինչ-որ բանի հանդեպ հայացքները չհամընկնեն, փոխհամաձայնության հասնել կստացվի: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը, դուք ուրախության առիթներ կգտնեք, և շրջապատողներին դա դուր կգա: Շաբաթվա վերջին հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, ցավալի պատահարներ: Դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ ուժեղ կլինի դրական միտումների ազդեցությունը, շաբաթը հաստատ ձեզ համար հաջող է լինելու: Լավ է նոր բան ստանձնեք: Դուք հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ այնտեղ, որտեղ շրջապատողները հաջողությանը չեն հավատում: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնց համար ուրախ կլինեք: Որոշ Աղեղնավորների կյանքը արագ դեպի լավը կփոխվի, իսկ մյուսներինը՝ նույնը մի քիչ դանդաղ կլինի: Բոլոր դեպքերում նշանի ներկայացուցիչները կզգան, որ ճիշտ ուղու վրա են և չեն սխալվի:

Գործեր սովորականից շատ կլինեն: Հաճախ դրանք բարդ կլինեն, բայց ձեզ, իհարկե, չեն վախեցնի: Դուք հաճույքով նոր բարձունքներ կգրավեք, կհասնեք համարյա անհնարինին:

Շաբաթը անսովոր մարդկանց հետ հանդիպումներ կբերի: Դուք շատ բան կսովորեք նրանցից, հրաժեշտ կտաք մոլորություններին ու կարծրատիպերին, որոնք խանգարում էին առաջ շարժվել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեր քմահաճություններին մի հետևեք, պրովոկացիաներին մի տրվեք ու խելամիտ եղեք: Նման խորհուրդները, իհարկե, ձանձրալի են հնչում, բայց շաբաթվա առաջին կեսին շատ ակտուալ կլինեն: Վտանգ կա՝ տրվեք հույզերին, հիմարություններ անեք, կասկածելի պատմության մեջ ներքաշվեք: Միևնույն ժամանակ ուրիշ հնարավորություններ կբացվեն, նոր բան կսովորեք, պիտանի տեղեկատվություն կստանաք: Ցավալի կլինի նման շանսը բաց թողնելը:

Շաբաթվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի: Դա ստեղծագործական փնտրտուքների, երևակայության օր է: Օգտակար կլինի երևակայությանը զարկ տալը: Ձեր մտքերի ընթացքը կհիացնի շրջապատողներին: Նկատելի կլինեն ձեր տաղանդները, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում: Շուտով դրանց կիրառում կգտնվի: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի ռոմանտիկ հարաբերություններում: Սիրելի մարդու հետ շփումները կուրախացնեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը կարող է մեծ փոփոխություններ բերել: Սակայն եթե դուք ձեզ ճիշտ պահեք, իրավիճակը ոչ մի րոպե վերահսկողությունից դուրս չի գա: Անսպասելի իրադարձություններից կարող եք օգուտ քաղել, նաև այն զուգադիպություններից, որոնք մյուսներին տարօրինակ ու նույնիսկ անհաջող են թվում: Միակ ոլորտը, որտեղ պետք է զգոն լինել, ֆինանսներն են: Այստեղ թեթևամտությունը կարող է տհաճությունների պատճառ դառնալ:

Աշխատավայրում իրավիճակն արագ կփոխվի, չի բացառվում մասնագիտական աճը: Հավանական է հաղթանակ տոնեք մրցակցի հանդեպ, հաղթող դուրս գաք դաժան մրցակցային պայքարից: Կարևոր կլինի ժամանակից շուտ չթուլանալը: Ողջ շաբաթվա ընթացքում ցանկալի չէ չխառնել անձնական և գործնական հետաքրքրությունները: Երբեմն դա բարդ կլինի, բայց միայն այդպես կարող եք խուսափել լարված պահերից:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք էներգիայով լի, վճռական ու աշխատունակ կլինեք: Ձեզ մոտ հրաշալի կստացվի այն, ինչ առաջ չէր հաջողվում: Բոլոր Ձկները ոտքի վրա կսովորեն՝ առանց նույնիսկ նկատելու դա: Հաճախ նոր գիտելիքները կօգնեն մոտեցում գտնել նրանց, որոնց հետ նախկինում ոչ մի կերպ չէր ստացվում լեզու գտնել: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ընկերական կամ սիրային բնույթ ստանալ: Լսեք ինտուիցիայի հուշումները, որոնք կօգնեն վարքի ճիշտ ձև ընտրել:

Շաբաթը հարմար է տնային գործերի, կենցաղային հարցերը լուծելու համար: Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա, այլ օգտակար իրեր գնել: Հավանական են օգտակար նվերներ, որոնց համար ուրախ կլինեք: Որոշ Ձկներ կստանան հենց այն, ինչի մասին վաղուց էին երազում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика