Ռոբերտ, քանի որ դու չես ուզում տեսնել, հասկանալ, ըմբռնել քո իրական տեղը,, ուզում եմ հիշողությունդ թարմացնել մի քանի դրվագներով..Վահան Շիրխանյանի սենսացիոն բացահայտումները

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «1-ին լրատվական»-ի հրապարակմանն է տրամադրել բաց նամակուղղված ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. Ռոբերտ, քանի որ դու ոչ մի կերպ չես ցանկանում տեսնել, հասկանալ, ըմբռնել քո իրական տեղը, արժեքն ու դերակատարումը հայաստանյան իրողությունում, ստերի հավաքածուն գիրք ես կոչում, ցանկանում եմ հիշողությունդ թարմացնել մի քանի դրվագներով.

1992 թիվ, հունիս ամիս։ Ստեփանակերտի հրապարակը և մար զադաշտը լցված էր 35000 փա խստականներով Շահումյանից և Մարտակերտից։ Ես եկա քո մոտ և ասացի, որ նրանց բոլորին պետք է տեղավորել Ստեփանակերտի շրջակայքում ազատագրված հինգ գյուղերում, Շուշիում ու Խոջալուում, իսկ ես կպայմանավորվեմ Հայաստանի կառավարության հետ, որ ամեն ընտանիքին օգնություն տրվի, քանի որ երկրաշա րժից, ադրբեջանահայ փախ ստականներից հետո Հայաստանում ոչ մի ազատ հանրակացարան, հյուրանոց, դպրոց չկար։

Ես մեկնեցի Լաչին, որտեղ հավաքված էր փախ ստականների ևս 1 խումբ, գիշերեցի այնտեղ, իսկ առավոտյան վերադարձա Ստեփանակերտ։ Լիսագոռից նոր էի անցել,տեսա՝ճանապարհը լցված է փախս տականներով,բոբիկ,ցնց ոտիավոր ծեր ու մանուկներով,սոված ու ծարավ։ Հարցիս, թե ուրեք գնում,պատասխանեցին՝Քոչարյանը ասաց,որգնացեք ՀայաստանՂարաբաղում տեղչկա։Տեսարանը ահավորէր։Ես հասա Ստեփանակերտ, մտա քո մոտ և ասացի՝ «դու անասուն ես»։

Բռու նցքներդ սեղանին, գլուխդ կախ՝ ոչինչ չկարողացար պատասխանել։ Արդյունքում Արցախը զրկվ եց 35000 բնակչից, ու Հայաստանի փախս տականների թիվը համալրվեց նույնքանով։ Նրանց մեծամասնությունը հետագայում արտագաղ թեց Հայաստանից։ Գուցե դա քո անթաքույց ատե լության դրսևորո՞ւմն էր դաշտային արցախցիների հանդեպ։Ես այդ օրը համոզվեցի,թե մարդը քեզ համար արժեք չի ներկայացնում,որ դու զուրկ ես պետական մտածելակերպից։

Դե,իհարկե,Ստեփանակերտը,Լաչինը,Վանքը,Մարտունին,Սարսանգը,Քարինտակը,ֆիզուլին,Ջաբրայիլը, Կուբատլին և այլ բնակավայրերը, ուր ես եղել եմ հարյուրավոր անգամ,սահմանից «հեռու» են 50-100 կմ,ինչպես դու ես գրում քո «пису лька»-ում։ Պարզվում է՝ դու Արցախի տարածքի աշխարհագրությունից պատկերացում չունես։ Միտումնավոր դեռևս բաց եմ թողնում մինչև 98-ը եղած մանրուքները, չնայած դրանք բոլորովին էլ մանրուքներ չեն։ 1998 թ. երեսուն մա րտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59% և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 % ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41%՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահ անջով։

Եվ,իհարկե,խա բեցիր,ինչպես միշտ։ 1998 թ. դեկտեմբերի տասը. Վահրամ Խորխոռունու սպա նությունը հնարավոր դարձրեց Հոկտեմբերի 27-ի ազգադ ավ ոճրագո րծության իրագործումը։Ի դեպ,դու քո այս բազմաչարչար գործում հիշատակե՞լ եսքո և ԼՂՀՆԳ փոխնախարար, Հայաստանից գործուղված Վահրամ Խորխոռունու առավելքան լարված հարաբերությունների վերաբերյալ։ Եթե մոռացել ես, ես կարող եմ հիշեցնել։

Քո՝ նախագահ ինքնահռչակվելուց երկու ամիս անց Վազգենը ինձ հրավիրեց իր մոտ։ Նա առավել քան մտահոգ էր։ Ասաց՝ Շիրխանյան, էս ի՞նչ արինք։ Էս մարդը հայ չի, նա չի սիրում հային, Հայաստանը։ Զրույցի վերջում նա հանձնարարեց ընտրել ընդունելի գաղափարախոսությամբ կուսակցություն և սկսել այն ստեղծելու աշխատանքը։Նա որոշել էր Հայաստանը քեզանից ազատել բացուազնիվ քաղաքական պայքարի միջոցով, ոչ թե տեռ որով։

Խա բելով Կարեն Դեմիրճյանին՝Վազգենին դրդեցիր վերջինիս հետ դաշինքի։ Դու սար սափում էիր այդ դաշինքից, քանի որ երկուսից էլ ահավոր վախենում էիր։Քո վախկոտությունը,թե գոռո զությունը թույլ չտվեցին,որ մասնակցես «Միասնություն»դաշինքի՝Օպերայում անցկացվող հիմնադիր համագումարին,ինչը Վազգենը և Դեմիրճյանն ընդունեցին քմծիծաղով։1999թ.ՊՆ գարնանային կոլեգիայի նյութերը Վազգենը չուզեց ներկայացնել քեզ անձամբ, որովհետև չէր ուզում երեսդ տեսնել, և ուղարկեց ինձ։

Դու կա տաղածէիր,եկար նիստի,ու քեզ ոչ ոք չդիմավորեց ՊՆում։Նմանբան երբեք չէրեղել,որ Գերագույն գլխավոր հրամանատարին նախարարը անձամբ չդիմավորեր։ Սակայն դու քո գո ռոզ և կամակոր բնավորությամբ շարունակում էիր քեզ երևակայել Գերագույն գլխավորհրամանատար։ 1999 թվականի ապրիլին Վազգենը կտրականապես հրաժարվեց քեզ հետ մեկնել Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի հիսունամյակի վեհաժողովին մասնակցելու համար, և ստի պեց ինձ գնալ։

Հայաստանի և Ադրբեջանի ինքնաթիռները ժամանեցին Վաշինգտոն նույն օրը։Մեզ դիմավորեց ինքնաթափ ավտոբուսը,տեղափոխեց սրահ, որտեղ իմ,քո ու Վարդան Օսկանյանի իրերը մանրակրկիտ ստուգեցին,թիկնապահներիդ զի նաթափեցին։ Հաջորդ օրը «Վաշինգտոն պոստ»ում ես տեսա, որ Ալիևին դիմավորել է անձամբ Օլբրայթը՝ինքնաթիռի մոտ, կարմիր գորգի վրա։ Ես այդ թերթով մտա քո սենյակ և պահ անջեցի վերադառնալ։ Հայությանը և Հայաստանի պետությանը հասցված էր խորը վիրա վորանք, բայց դու սկսեցիր ինձ համոզել հակառակում՝ ասելով, որ ամբողջ աշխարհն է գալիս, ո՞ր մեկին դիմավորեն։Դու ևս 1 անգամ ապացուցեցիր, որ Հայաստանի և հայության հանդեպ դու պատասխանատվության, պատվախնդրության, հարգանքի որևէ զգացմունք չունես։

Հետաքրքիր է՝ այս դրվագը քո «գրքում» կա՞, նաև այն, թե ինչպես խայտա ռակվեցիր ապրիլի 24-ին հայության առաջ՝ եկեղեցում ունեցած քո «անգլերեն» ելույթով։1999թ.հունիսին՝ կառավարությունը Վազգեն Սարգսյանին հանձնելու ժամանակ,հայտարարվեց, որ բյուջեն ունի 37 միլիարդ դրամի ճեղ քվածք, սակայն մեկ շաբաթ հետո պարզվեց, որ բյուջեի ճեղ քվածքը… 137 միլիարդ դրամ է։ Ո՞ւր կորավ քո երկամյա կառավարման ժամանակ այդ հսկա գումարը։Մեկ շաբաթ անց պարզվեց,որ կորել է նաև 400 միլիոն դոլար,ՌԴ-ի կողմից Հայաստանին՝ գազամատակարարման ցանցի դիմաց տրված գազի գումարը, որը պետք է մուտքագրվեր բյուջե, բայց բյուջեն մեկ լումա էլ չէր ստացել։

Եվ դու խոսում ես խաբ եբայության ու խաբ եբաների մասի՞ն։ 1999թ. հունիս. Վազգեն Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ արգելում է նախարարներին շփվել քեզ հետ առանց իր թույլտվության:Այս կարգադրությունը կատարում էին բոլոր նախարարները՝ բացի մեկից՝ Սերժ Սարգսյանից,որը արագորեն զրկ վեց սուպերնախարարի կարգավիճակից,և ՆԳՆ-ն հանձնվեց Սուրեն Աբրահամյանին։1999թ.հուլիս. Վազգեն Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է ստուգեր «Հայոսկի», «ԱրմենՏել» և Կոնյակիգործարան ձեռնարկությունների վաճառքի օրինականությունը։

Այս երեքիվաճառքի հեղինակը եղելեսդու և Հայաստանին,միայն այս երեքով,հասցրելես1.5մլրդ դոլարի վնաս։Այս առուծախի գործողություններում բացահայտվեցին բազմաթիվ խարդ ախություններ, որոնց հիման վրա դու, նվազագույնը, պետք է պաշտոնա նկ արվեիր, նորմալը՝ դա տվեիր, բայց 27-ը կանխեց աշխատանքների ավարտը։ Քո և Վազգենի հարաբերությունները օր օրի ավելի էին լար վում:

1999թ.օգոստոսից Վազգենը իր վրա վերցրեց հանգուցային բոլոր կադրերի նշանակումը։1999 թ. սեպտեմբեր. Վազգենը վերադարձավ ամերիկյան գործուղումից կատ աղած (ի դեպ,մեկնելուց առաջ նա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց ինձ, ինչպես և այլ դեպքերում, երբ նա գործուղման մեջ էր լինում), հրավիրեց իր մոտ և բառացի ասաց հետևյալը. «այս տա կանքը (քո մասին է) համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ։

Ալբերտ Գոռը նշեց,որ շատ ուրախէ,որ Ղարաբաղյան խնդիրը վերջապես կկարգավորվի:Ես նրան ասացի,որ նման փոխանակում երբեք չի լինի։ Զրույցը շատ ծա նր ավարտվեց»։ Նույն Մեղրու խնդրով քեզ վրա գո ռացել է Կարեն Դեմիրճյանը բոլորովին ոչ դիվանագիտական լեքսիկոնով և, դուռը շր խկացնելով, դուրս եկել քո աշխատասենյակից։ 1999 թ. սեպտեմբերին Վազգենի կառավարական բնակարանում հայտնաբերվեցին 8 ժուչոկներ։

Հետևությունը դու արա,թե ինչպե՞ս էին նրանք հայտնվել այնտեղ։Լսող սարքեր հայտնաբերվեցին նաև վարչապետի աշխատասենյակում։ 1999թ. սեպտեմբեր.ԱՄՆ այցը Վազգենին մտ ահոգել էր ևս մեկ խնդրով։ Նրան հրամցրել էին մի ցուցակ, որում տարբեր բանկերում անհայտ ծագումով լուրջ գումարներ ունեցող հայ պաշտոնյաներ էին եղել։ Այն, որ նման մարդիկ Հայաստանում կային, ամբողջ ժողովուրդը գիտեր, բայց այն, որ այդ մասին ասել էր օտարը, նրան խորը վիր ավորել էր։

Նա ինձ զգուշացրեց,որ ուղարկելուէ ինձմոտ մարդկանց,որոնք«կամավոր»ներդրումներեն անելու արդյունաբերության մեջ։Եկան քո ամենամտերիմ մարդիկ,որոնցից մեկը պարտ ավորվեց ներդնել 200մլն դոլար՝Սերժ Սարգսյանը,մյուսը՝յոթանասուն,հաջորդը՝քսան։Նրանք գալիս էին վարչապետի մոտից քրտ նած ու վա խվորած։Վազգենը սկսել էր թալա նաթափության պրոցեսը,որը հասնելուէր նաև քեզ,սակայն այն նույնպես խափ անվեց Հոկտեմբերի 27-ով։ Հարցին, թե ո՞ւմ էր պետք թալ անած փողերի հետգանձման պրոցեսը ձախողել, միգուցե ի՞նքդ պատասխանես։

1999թ.հոկտեմբերի 27-ից մի քանի օր առաջ ես և Վազգենը քո մոտ էինք՝ «Շողակն» գործարանի վաճառքը քննարկելու համար։ Քո՝ Հայաստանի շահերին վնա սող առաջարկը և պնդումը նրան այնքան զայրացրեց, որ նա քեզ ուղղակի հայհ ոյեց և ասաց՝ «ի՞նչ ես ուզում էս երկրից, ասա՝ տանք պրծնենք», ձեռը գցեց սեղանին, որ շուռ տա քո վրա, բայց զսպեց իրեն։ Քո տեսքը չնկարագրեմ, «միակ տղամարդուն» բոլորովին չէր սազում։ Դու գրում ես, որ Վազգենը քո ընկերն էր։

Մարդկության պատմությունում չիեղել դեպք,որ գոռոզ ու ինքնահավան մարդըընկեր ունենա,նրա շրջապատում կարողեն լինել միայն քծնողներ, խլուրդներ, արժանապատվությունից զուրկ մարդիկ։Ասում ես՝Լեոնարդը քո ընկերն էր, այդ դեպքում ինչո՞ւ և դու, և Սերժը արհամարհեցիք նրա իմաստուն խորհուրդը,աղերսանքը՝չգնալ նախագահական պաշտոնի վրա՝ճշգրիտ կանխատեսելով,որդա կբերիխորը հակասությունների հայության երկու հատ վածների միջև, ինչին մենք բոլորս ականատես ու վնա սների, կորու ստների կրողներ եղանք։

Հոկտեմբերի 27-ին ես ԱԺ-ում էի, երբ դեռ լսվում էին կր ակոցներ։ Դահլիճում գտնվող Սմբատ Այվազյանից ճշտեցի իրավիճակը և անմիջապես զանգեցի քո օգնական Ալիկին՝հայտնելով, որ այդ տա կանքը դահլիճը կազատի միայն անձամբ քեզ հետ հանդիպելուց հետո։ Այնուհետև զանգել եմ ևս 4 անգամ, քանի որ դու չէիր գալիս։ Վերջապես եկար 3,5 ժամ ուշացումով։ Քո ուշացումը պայմանավորված էր հետևյալով.

Վախենումէիր,որ Վազգենի թիմը քեզ կոչն չացնի։ Սպասում էիր կատարվածի արձագանքին՝ հուսալով, որ ժողովուրդը ոճրագործին կհերոսացնի։ Սպասում էիր գործողության շարունակությանը՝ նոր ու ժերի ներգրավումով։ Հույս ունեիր, որ Վազգենի թիմը կգրոհի դահլիճի վրա, կոչնչացնի տակ անքներին, և դու կունենաս թիմը ոչնչա ցնելու բոլոր հիմքերը։ Հանդիպումդ տակ անքի հետ ուշացրիր տասներեք ժամ, որպեսզի նրանք արյունաքամ լինեն, և եթե նրանց մեջ լիներ վիրավոր, փրկելու շանս չմնար։ Նման հաշվարկ կարող էիր անել միայն դու։

Ուշացման այս բոլոր պատճառները եղել են միասնաբար,և դու քո ուշացումով սպա նեցիր նրանց բոլորին՝հույս չթողնելով որևէմեկի փրկության համար։ԱԺ գալուց հետո ևս ինը ժամ սպասեցիր ու նոր միայն հանդիպեցիր վիժվածքին։Ո՞վ էր խաղում զո հերի արյան վրա՝ իմ ցուցա՞կը, թե՞ անձամբ դու։ Երբ դու եկար, ԱԺ-ում իրավիճակը վաղուց և լիովին վերահսկում էր Ռազ մական ոստիկանությունը, և քո նկարագրած «խառնաշ փոթը» բացահայտ սուտ է։ Ինձ, Ջհանգիրյանին և Գորիկ Հակոբյանին հրավիրեցիր Դեմիրճյանի աշխատասենյակ, որտեղ Գորիկ Հակոբյանը քեզ ներկայացրեց ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի օպերատիվ գործի թղթապանակը,որը գործին կցելուՋհանգիրյանի բոլոր հետագա պահանջները մերժ վեցին՝ ԱԱԾ-ի կողմից «նման գործ գոյություն չունի» պատճառաբանությամբ։

Միգուցե հայտնե՞ս, թե ո՞վ հրահանգեց ոչնչ ացնել այդ գործը, որը մենք չորս զույգ աչքերով տեսանք Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակի սեղանին։«Ալֆա» ստորաբաժանման մասին։ «Մի ժամից ինձ զեկուցեցին, որ սպասում են Ռուսաստանից «Ալֆա» ստորաբաժանման ժամանելուն, որը գալիս էր Ելցինի հանձնարարությամբ:

Կարգադրեցի նրանց մեր հատուկջոկատայինների հետտեղավորել ազգային անվտա նգությունում»:Նորից ստում ես։Դու ինքդէիր խնդրել Ելցինին, որ օգնի,բայցդու«Ալֆա»չես տեսել,չես խոսել,չեստեղավորել,քո մարդկանցից ոչոք նրանցհետ չիշփվել,որովհետև մենքայդ հնարավորություններդ փակել էինք,նրանք անմիջապես անցել են Վաղարշակ Հարությունյանի ենթա կայության տակ և հաջորդ օրը վերադարձել Մոսկվա։Դու, իհարկե, շատ կուզենայիր, որ «Ալֆա»-ն գրոհի ԱԺդահլիճի վրա, ոչն չացնի ո ճրագո րծներին, ձեռի հետ նաև մի քանի ուրիշներին, որից հետո ամբողջ աշխարհը Հոկտեմբերի 27-ի համար մեղա դրելուէր ռուսներին, և այլևս ոչ ոք իրական կազմակերպիչներին չէր որոնելու։ Ինչ խոսք, փայլուն ու նորից՝ թր քաբարո պլան էր։

ԱԺ գալուց ինը ժամ հետո հանդիպեցիր ոճրագործին,ազգի դավաճանին՝խախտելով նման դեպքերի համար գոյություն ունեցող բոլոր կանոնները՝ առանց ձայնագրման և առանց վկայի, բայց քո «դարի ստեղծագործությունում»կա մի պարբերություն,որը,կամ չես կարդացել,կամչես հասկացել։ «Անսահման ու չիրացված Հավակնությունների տեր մարդ լինելով,համարելով,որ շատ ավելիինէր արժանի՝ Հունանյանն իր անհաջողությունները բացատրում էր նրանով, որ «ն եխած համակարգն» իրեն ճանապարհ չի տալիս:

Ինքն իրեն համոզել էր, որ իշխանությունը նպատակաուղղված խանգ արում է իրեն կայանալու որպես քաղաքական առաջնորդ, և իր համար գլխավոր սպառ նալիք էր համարում Վազգեն Սարգսյանին»:Դու սրանով քեզ լրիվ մեր կացրել ես՝ որպես նրա համախոհ և կարեկից։Այս բառերը տվյալ պահին քո հոգեվիճակի արտացոլումն էին։Դե, իհարկե, Վազգենը նաև քո համար էր գլխավոր սպա ռնալիք։ Չեմ բացառում, որ ձեր ջերմ զրույցի ընթացքում ինքդ ես նրան սա առաջարկել՝ որպես ոճրագ ործության մոտիվ։

Հիմա ցուցակի մասին, որը քեզ է հանձնվել կեսգիշերին, ոչ թե երեկոյան ժամը 8-ին, ինչպես դու, սովորականի պես, ստում ես։ Այդ ցուցակը 18 տարի դարձրել ես դրոշ՝ առանց հասկանալու, որ այդ ցուցակով դու ոչ կարող ես արդարանալ, ոչ էլ 27-ում քո անմե ղությունը ապացուցել։ Ավելին՝ քեզ ցուցադրում ես որպես միջակություն և ղեկավարելու անընդունակ մարդ։ Դու պարտավոր էիր անմիջապես, անհապաղ նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ՝կառավարման համակարգի ճգն աժամը կանխելու համար,պետք է մտցնեիր երկրում արտակարգ դրություն, անմիջապես ազատեիր ՍերժՍարգսյանինԱԱնախարարի պաշտոնից,բանակը բերեիր1-ինաստիճանի պատրաստության,դիմեիր ժողովրդինուղերձով։

Դու սրանցից ոչ մեկը չարեցիր,բայց մոբի լիզացրիր քեզնիցսպասելիքներ ունեցողԱՄՆ,ՌԴ դեսպաններին,կաթողիկոսին և այլոց,որոնց ուղարկում էիր մեզ մոտ և նրանց բերանով աղերսում,որքո և Սերժի նկատմամբ բռնություն չգործադրենք։Չգործադրեցինք և սխալվեցինք։Ինչ վերաբերում է ցուցակում նշված անձանց՝ դրանք բոլորը Վազգենի ամենամտերիմներն են և բարձր որակի մասնագետներ։

Քո նշանակածները տասնապատիկ զիջում էին նրանց մասնագիտական, Հայաստանին մատուցած ծառայությունների, հայրենասիրության և բարոյականության առումով։ Բայցևայնպես ՊՆ-ի և դաչայի հանդիպումներից հետո դու համակերպվեցիր այն մտքի հետ, որ հրաժարականը անխուսափելի է, և մեզանից ժամանակ խնդրեցիր, որ թույլ տանք մասնակցես Ստամբուլի վեհաժողովին, վերադառնաս ու հրաժարական տաս։ Մենք համաձայնեցինք՝ սովոր լինելով տրված խոսքին

հավատալ։ Չեմ ուզում անդրադառնալ քո նկարագրած շահաբասական մուտքին ՊՆ, որը հիմնավորապես սուտ է, ախր մարդը պետք է գոնե մի քիչ ամոթ ունենա։Դու գնացիր Ստամբուլ,քո ստորագրությունը դրեցիր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատող փաստաթղթի տակ, վերադարձար ու գործի դրեցիր քո ամենասիրած կանոնը ՝«բաժանիր, որ տիրես», որին դու տիրապետում ես կատարելապես։

Մի քանիսին գեներալական կոչում տվեցիր,մյուսներին՝պաշտոններ,խոստումներ,և քեզ հաջողվեց մար տի դաշտում կայացած վազգենական կուռ թիմը ջլա տել,պառ ակտել, ոչն չացնել և հրաժարականի հարցը օրակարգից հանել՝ օգտվելով հարթված, քո կողմից մշտապես օգտագործված խարդ ախության, խաբե բայության թրք աբարո ճանապարհը։ Հետաքրքիր է՝ այս մասին Նոբելյան մրցանակի հավակնող «գրքումդ» գրե՞լ ես։

Հիմա ևսմեկ մեջբերում քո ստեղծագործական մտքի փայլատակումից.«Իդեպ,Շիրխանյանի մասինՎազգենին միքանի անգամ ասելէի՝չես տեսնում, որ նա խարդախ ու բանսարկուէ:Ի՞նչ եսգտել դրամեջ»։Եթե դա եղելէ քո համոզմունքը.Ինչո՞ւմեկ տարում երեքանգամ անձամբ դու նշանակեցիր ինձ նախարար,այն էլ՝առաջին փոխվարչապետի կարգավիճակով,ընդ որում՝ երկու անգամ, երբ Վազգենը արդեն չկար։ Այդքան խիզա խություն, տղամարդկություն չունեի՞ր, գոնե մեկ անգամ ձեռդ խփեիր սեղանին ու հրաժարվեիր ինձ նախարար-փոխվարչապետ նշանակելուց։ Փոխարենը՝ թիկունքից, Վազգենի ականջին բամբասում էիր, հա՞։ Հիմա ո՞վ է բանսարկուն և խաբ եբան։

Հիմա դու պետք է ժողովրդին ասեիր հետևյալը՝ ներեցեք, հայեր, շանտղություն եմ արել,ձեզ թալանելով՝միլիարդներեմ կուտակել,շատ վնասներ եմ պատճառել ձեզ, հիմա, ինչքանը որ մնացել է, բերել եմ հետ տամ ձեզ, եթե կարող եք, ներեցեք ինձ։ Եթե հայ ես, սա պետք է անես։ Հեչ անհարմար չե՞ս զգում,որ քո և Սերժի փոխարեն Փաշինյանն է ժողովրդից ներողություն խնդրում,մի մարդ, որը ոչ սպա նել է, ոչ թալանել է, ոչ էլ կեղծել է, իսկ դու և Սերժը երեսներդ պադոշ դարձրած՝ նորից իշխանության եք ձգտում։ Առայժմ այսքանը, կսպասեմ Մյունխհաուզենի նոր սխրագործությունների հրապարակմանը:,

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика