5 արդյունավետ միջոց ատամի տանջող ցավից ազատվելու համար

Ատամի ցավը վկայում է ատամների կամ լնդերի հետ կապված խնդիրների մասին: Սա այն ախտանշանն է, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել և հարկավոր է շտապ դիմել բժշկին, այլապեսհետագայում ի հայտ կգան էլ ավելի լուրջ բարդություններ: Սակայն խնդիրն այն է, որ ոչ միշտ է հաջողվում անհապաղ բուժզննում անցնել ու սկսել բուժումը, ուստի նման դեպքերում հարկավոր է գտնել որևէ արդյունավետ միջոց, որը կօգնի շատ արագ մեղմել ցավը՝ առանց էլ ավելի մեծ վնաս հասցնելու:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 արդյունավետ բնական միջոց, որոնք կօգնեն որոշ ժամանակով մեղմել ցավը: Սակայն հարկ է հիշել, որ սրանք չի կարելի օգտագործել ատամնաբույժին այցելելու փոխարեն: Այս բնական միջոցները միայն պետք է օգնեն ազատվել ցավից մինչ խնդիրը լուծելը:

1. Աղաջուր

Գոլ աղաջրով ողողումները բարձրացնում են рН-ի մակարդակը՝ դրանով իսկ ստեղծելով բակտերիաների դեմ ագրեսիվ հիմնային մթնոլորտ: Բավական հաճախ բերանի խոռոչն աղաջրով ողողելու դեպքում կարելի է կանխել բակտերիաների տարածումն ու մեղմացնել ցավը:

Բացի այդ, գոլ աղաջրով ողողումներն օգնում են ազատվել կոկորդի ցավից ու լնդերի հիվանդություններից, ինչպես նաև հիանալի հիգիենիկ պրոցեդուրա են ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար։ Ճիշտ լուծույթ պատրաստելու համար անհրաժեշտ է ½ թ.գ. աղը լուծել մի բաժակ գոլ ջրում և յուրաքանչյուր 2 ժամը մեկ ողողել բերանի խոռոչը ստացված խառնուրդով:

2. Սառույց

Սառը մեղմացնում է ցավն ու նվազեցնում բորբոքման մակարդակը: Սակայն ոչ մի դեպքում չի կարելի սառույցը դնել հիվանդ ատամին:

3. Սխտոր

Հարկավոր է տրորել սխտորի մի պճեղը, խառնել այն աղին և դնել հիվանդ ատամին:

4. Մեխակի յուղ

Մեխակի յուղի մեջ պարունակվող էվգենոլը բնական հակաբակտերիալ ու հակաբորբոքային միջոց է, որը կարող է արագ մեղմացնել ցավը: Բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էվգենոլը շատ արդյունավետ անալգետիկ է:

5. Ֆիզիկական վարժություններ

Ատամի ցավի դեպքում մարդիկ մարզանք անելու ցանկություն, բնականաբար, չեն ունենում, սակայն ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում բարձրանում է օրգանիզմում էնդորֆինների մակարդակը, որոնք համարվում են բնական հակաբորբոքային միջոցներ: Բացի այդ, վարժությունները բարելավում են արյան շրջանառությունն ու հագեցնում օրգանիզմը թթվածնով, ինչի շնորհիվ տոքսիններն ավելի արագ են դուրս բերվում օրգանիզմից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика