Աստղագուշակ կբացահայտի ապրիլի բարենպաստ օրերը

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամսվա առաջին կեսի գլխավոր խնդիրը ձեր ավելորդ զգայունությունը, տպավորվող լինելը կդառնա: Դուք կանհանգստանաք նրա համար, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի, սուր կարձագանքեք դատարկ բաներին: Հետևեք ձեր հուզական վիճակին, աշխատեք չտխրել, չտրվել նյարդայնությանն ու բարկությանը: Այս շրջանում ծագած շատ խնդիրներ ժամանակավոր բնույթ կկրեն և շուտով իրենք իրենց լուծում կստանան:

Մնացած հարցերից հրաշալի գլուխ կհանեք: Ապրիլի երկրորդ կեսին չարժե շատ բան ծրագրել: Այդ շրջանը կարող է անակնկալներ բերել, իսկ ձեզ համար ավելի հեշտ կլինի իրավիճակի մեջ կողմնորոշվելը, եթե չկառչեք նրան, ինչ ավելի վաղ եք մտածել: Շատ Խոյերի պետք կգա իմպրովիզներ անելու, ոտքի վրա որոշումներ ընդունելու և կարևոր հարցերին պատասխաններ գտնելու ունակությունը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Տեղեկատվություն հավաքեք, վերլուծեք այն, մտորեք: Ապրիլին դիտող լինելն ու տրամաբանելը ամենակարևոր օգնականները կդառնան: Այս ամսվա իրադարձությունները կարող են արմատապես փոխել ծրագրերն ու ստիպել նորովի նայել այն ամենին, ինչը նախկինում ակնհայտ և միանշանակ էր թվում: Մի կառչեք հնից, պատրաստ եղեք փոփոխությունների:

Ապրիլը բարենպաստ է շփումների համար: Սա գործնական ու անձնական հարաբերություններն ամրապնդելու, կապեր հաստատելու, համախոհներ փնտրելու ամիս է: Դուք հմայիչ կլինեք, հեշտությամբ կշահեք մարդկանց վստահությունը, բայց երբեք չեք չարաշահի այն: Հնարավորություն կունենաք լուծել ֆինանսական հարցերը, գումար ներդնել խոստումնալից նախագծերի մեջ: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը ձեզ չի հիասթափեցնի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա: Դրական միտումների ազդեցությունը ողջ ամսվա ընթացքում գերակշռող կլինի: Բազում նոր հնարավորություններ կբացվեն, կհաջողվի անել այն, ինչ առաջ չէր ստացվում: Փորձարկումներ արեք, գործեք. աստղերը ձեր կողմից են, նրանց աջակցության շնորհիվ շատ բաների կկարողանաք հասնել: Դուք հոգ կտանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների մասին:

Շրջապատողներին դա շատ դուր կգա: Շատերը կնկատեն ձեր լավ որակները, որոնց նախկինում ուշադրություն չեն դարձրել: Նախկինում սառը հարաբերությունները կջերմանան և անբռնազբոս կդառնան: Ապրիլը հարմար է ուսման համար: Կարող եք ինքնուրույն պիտանի տեղեկատվություն հավաքել, ղեկավար գտնել: Բոլոր դեպքերում դուք օգտակար բաներ կիմանաք, գիտելիքներ կստանաք, որոնք շուտով պետք կգան:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Սովորականից շատ պիտի աշխատեք: Շատ հարցերի լուծման համար ավելի շատ ուժ ու էներգիա կպահանջվի, քան սպասում էիք: Երբեմն տհաճ անակնկալ կդառնա այն, որ շրջապատողները մտադրություն չեն ունենա աջակցել ձեր բոլոր նախաձեռնություններին: Որոշ Խեցգետինների տհաճ կերպով կզարմացնեն քննադատությունները:

Զգույշ ու շրջահայաց եղեք, հիմա դա անհրաժեշտ է հաջողության համար: Շատ Խեցգետինների համար օգտակար կլինի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նրանք արագ կգտնեն նպատակին տանող ճամփան ու պատասխաններ կստանան կարևոր հարցերին: Աշխատեք ավելի շատ ուշադրություն դարձնել մտերիմներին, ներողամիտ լինել նրանց թուլությունների հանդեպ: Բարեկամաբար տրամադրվեք, աշխատեք հարթել բոլոր սուր անկյունները:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ապրիլի սկիզբը հանգիստ կանցնի: Հանգստացեք, հավաքեք ուժերը, ծրագրեր կառուցեք, մտածեք նրա մասին, թե ինչով կուզենայիք զբաղվել: Հիմա կարող եք չշտապել, չանհանգստանալ այն մասին, թե ինչ-որ հնարավորություն բաց եք թողնելու: Նույնիսկ եթե հիմա ինչ-որ բան բաց թողնեք, ավելի ուշ այն առանց դժվարության կլրացնեք: Ապրիլի 10-ից հետո իրավիճակը կփոխվի:

Օր օրի գործերն ու հոգսերը կշատանան, պետք է լրիվ նոր ռիթմի մեջ մտնեք: Այն ամեն անգամ ձեզ համար հարմարավետ չի լինի, և երբեմն սկսածը կիսատ թողնելու և պարզապես հոսանքով լողալու ցանկություն կունենաք: Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Շատ բաների մասին կարող եք զրուցել՝ սկսած դատարկ բաներից մինչև ինչ-որ լուրջ մի բան: Իմանալով, որ կա մեկը, որի վրա կարող եք հույս դնել, դուք ձեզ ավելի վստահ և ազատ կզգաք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհանգիստ ամիս է: Իրավիճակը հաճախ կփոխվի, երբեմն ստիպված եք լինելու ոտքի վրա որոշումներ ընդունել: Դուք ձեր գործողություններում ամեն անգամ հետևողական չեք լինի, իսկ դա կստիպի շրջապատողներին նյարդայնանալ: Երբեմն ձեզ վրա կբարկանան նրանք, ովքեր նախկինում ամեն հարցում աջակցում էին: Որոշ Կույսեր ստիպված կլինեն ինքնուրույն կատարել այն աշխատանքը, որը հույս ունեին կիսել ուրիշների հետ:

Բայց ամեն ինչ այնքան վատ չէ, այնպես որ՝ ավելի լավ է գործեք, քան բողոքեք: Փորձարկումներ արեք, փորձեք դրված նպատակներին տարբեր ճանապարհներով հասնել: Դուք անպայման կգտնեք այն ամենին հասնելու ձևը, ինչը ձեզ պետք է: Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Կկարողանաք վերականգնել կապերը, որոնք ժամանակին թանկ են եղել ձեզ համար: Շատ Կույսերի համար ապրիլը հաշտության ամիս կդառնա: Կհաշտվեք մեկի հետ, որի հետ վիճել էիք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հագեցած, վառ, բարենպաստ ամիս է: Իրադարձություններն արագ կզարգանան, դուք պատրաստ կլինեք վճռական գործողությունների, և դա նշանակում է, որ ձանձրանալու ժամանակ չի լինի: Հնարավորություն կունենաք ամրապնդել մասնագիտական դիրքերը, նշանի որոշ ներկայացուցիչներ կբարձրանան մասնագիտական սանդուղքով: Նոր պարտականություններ կհայտնվեն: Դրանք բարդ կլինեն, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք:

Հաճախ կօգնի այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Վաղուց ստացած գիտելիքների շնորհիվ դուք ձեր մրցակիցներից առաջ կանցնեք: Պետք է ուշադրություն դարձնեք նաև անձնական հարաբերություններին, քանի որ այստեղ հնարավոր են դրական փոփոխություններ: Բայց դուք պետք է նախաձեռնող լինեք, այլ ոչ թե սպասեք ավելի լավ պայմանների: Ապրիլի երկրորդ կեսը բարենպաստ է նոր ծանոթությունների համար: Ինտուիցիան կօգնի ավելի լավ հասկանալ մարդուն, որի մասին ձեզ քիչ բան է հայտնի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ ամիս է աշխատելու, ֆինանսների և բիզնեսի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու շատ աշխատել, իսկ արդյունքը միանգամից չեք տեսնի: Բայց դա ձեզ չի վախեցնի ու չի վշտացնի: Դուք համբերատար կլինեք և կիմանաք, որ երբեմն արժե սպասել:

Հնարավոր է առաջընթաց այն գործերում, որոնք մի քանի ամիս է, ձգձգվում էին: Այստեղ, ճիշտ է, ստիպված եք լինելու ինչ-որ մեկին շտապեցնել, ոգեշնչել, իսկ երբեմն նաև ստիպել կատարել իրենց տված խոստումները: Բայց դուք լավ կիմանաք, թե ինչի համար եք ջանքեր գործադրում և չեք հանձնվի, քանի դեռ ուզածին չեք հասել:

Հավանական են անսովոր իրադարձություններ ընտանիքում, հաճելի, բայց միաժամանակ զարմանալի նորություններ կապված մտերիմների հետ: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների և աջակցության խնդրանքով, քանի որ կիմանան, որ ղեկավարվում եք ոչ թե հույզերով, այլ առողջ բանականությամբ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Ապրիլի սկիզբը համար է նոր գործեր ստանձնելու համար, և դա վերաբերում է նույնիսկ ամենամասշտաբային ու բարդ նախագծերին: Կարող եք համատեղ գործողությունների մասին պայմանավորվել մարդկանց հետ, որոնք շատ բանի են ունակ:

Շատերը ձեզ հաճույքով կօգնեն: Մտածեք, թե ինչով կարող եք շնորհակալություն հայտնել համախոհներին. նրանք արժանի են դրան: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Դուք ոչ միայն լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, այլև իսկապես կհասկանաք նրանց, կկարողանաք կռահել շրջապատողների ծրագրերի ու մտադրությունների մասին:

Ոչ մեծ թյուրիմացություններ հնարավոր են ամսվա երկրորդ կեսին: Այդ հատվածում չեն բացառվում ձգձգումները գործերում: Բայց բոլոր խոչընդոտները հաղթահարելի կլինեն: Դրա համար բավականաչափ ուժ, փորձ, խելամտություն և հնարամտություն կունենաք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կգերակշռեն դրական միտումները, և դրանք նկատելի կլինեն կյանքի բոլոր ոլորտներում: Իհարկե, դա չի նշանակում, որ ապրիլը դժվարություններ չի բերելու: Երբեմն հնարավոր են լարված պահեր, անհաջող զուգադիպություններ: Բացի այդ, երբեմն սխալներ կանեք, ճիշտ է՝ արագ կնկատեք և կուղղեք դրանք:

Ապրիլը կուրախացնի նոր մասնագիտական հեռանկարներով, հնարավոր է կարիերայի արագ աճ: Որոշ Այծեղջյուրներ հաջող գործարքներ կկնքեն, մյուսները աշխատանքի հետ կապված գրավիչ առաջարկներ կստանան: Դուք արագ կսովորեք այն ամենը, ինչ կարող է պետք գալ մոտ ժամանակներս:

Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ, անհասկացողության պահեր: Հաճախ խոսքը դատարկ բաների մասին կլինի, այնպես որ՝ չարժե փչացնել ո՛չ ուրիշների, ոչ էլ ձեր տրամադրությունը: Դուք շատ բաների հումորով կվերաբերվեք և ճիշտ կվարվեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեր կյանքում շատ բան կարող է փոխվել: Բարեբախտաբար, դա հանկարծակի տեղի չի ունենա, դուք մտածելու, գործողությունների ծրագիր կազմելու, նոր ուղղություն ընտրելու ժամանակ կունենաք: Ապրիլը հնարավորություն կտա ամրապնդել գործնական կապերը, ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնք կօգնեն հասնել նոր նպատակներին: Շատ հարցերում կօգնի հմայքը:

Հաճախ շրջապատողները ձեր կողմը կանցնեն միայն նրա համար, որ դուր կգաք նրանց: Դուք շատ բաների նախկինի նման չեք նայի: Չի բացառվում՝ ուզենաք հրաժարվել հին սովորույթներից, անցնել նոր կենսակերպի: Մի շտապեք: Ամեն ինչ կստացվի, եթե հետևողականորեն ու առանց շտապելու գործեք: Աշխատեք գումարը ռիսկի չենթարկել, կասկածելի գործարքներ չկնքել: Մի շտապեք պատասխանել գործնական առաջարկներին, սկզբում ուսումնասիրեք բոլոր պայմաններն ու համեմատեք բոլոր հնարավորությունները:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք պետք է օգտակար բաներ անեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Դա ամեն անգամ հեշտ չի լինի: Ճանապարհին երբեմն խոչընդոտներ կառաջանան, գործերը սպասվածից ժամանակատար կլինեն: Չնայած դրան՝ դուք կշարունակեք շարժվել դեպի նպատակը, չեք նահանջի, չեք հրաժարվի մտածածից: Ձեր նպատակասլացությունը շատերին կզարմացնի ու կոգեշնչի: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են:

Կփոխվի շրջապատողների հանդեպ ձեր վերաբերմունքը, երբեմն քննադատորեն կմոտենաք նրանց, որոնց նախկինում համակրում էիք: Հիմա լավ է հարաբերություններ չպարզեք: Խուսափեք վեճերից, աշխատեք հարթել սուր անկյունները: Դուք դա կարողանում եք անել, իսկ ստեղծված իրավիճակում ձեր դիվանագիտական տաղանդները շատ տեղին կլինեն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика