Աստղագուշակությունը յուրաքանչյուր հորոսկոպում առանձնացնում է թույլ և ուժեղ օղակները. Դիտարկենք յուրաքանչյուր նշանը ավելի մանրամասն

Առողջությունը մարդու կյանքում ամենակարևոր հարստությունն է։ Ուստի անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել դրան։ Ներկայացնում ենք մի քանի համընդհանուր տեղեկություններ հորոսկոպի տարբեր նշանների համար։ Առողջության ուսումնասիրությունն ըստ աստղակերպի նշանների կոչվում է աստղաբժշկություն։ Աստղակերպի նշանները հետևյալ կերպ են կապված մարմնի մասերի հետ.

Այս դասակարգումը պայմանական է և, իհարկե, չի նշանակում, որ խոյերի մոտ առկա է միայն գլխացավ, կամ ասենք՝ առյուծների մոտ պարտադիր է սրտի կաթվածը: Աստղագուշակությունը յուրաքանչյուր հորոսկոպում առանձնացնում է թույլ և ուժեղ օղակները: Դիտարկենք յուրաքանչյուր նշանը ավելի մանրամասն։

Խոյ. տիպիկ խոյը ունի լավ առողջություն և քիչ ուշադրություն է դարձնում տարբեր հիվանդությունների նախանշաններին՝ համարելով, որ դրանք անտեսվելով կվերենան: Ոչ այնքան շատ է հետևում բժշկի խորհուրդներին և գտնում է, որ նրանցից լավ է հասկանում: Խոյերը ծայրահեղ մարդիկ են: Նրանք չեն սիրում բժշկի գնալ, հատկապես՝ ատամնաբույժի: Նրանց անհրաժեշտ է դիետա, ավելի շատ միրգ և բանջարեղեն: Լինելով շատ ակտիվ՝ խոյերը սիրում են աշխատել մինչև ուժասպառ լինելը: Խոյերի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում դեմքը. նրանց անհրաժեշտ է վերահսկել էմոցիաները, չջղայնանալ, չլարել մկանները, խուսափել ուտելիքի և ալկոհոլի չարաշահումից: Ճիշտ կենսակերպի դեպքում խոյը առողջության նշան է:

Ցուլ. ցուլի թույլ տեղը կոկորդն է, խորհուրդ է տրվում այցելել քիթ֊կոկորդ֊ականջաբանին և տաք շարֆ կապել: Ընդհանուր առմամբ` ցուլերը առողջ են և էներգիայիով լի, խոյերից համբերատար են, չեն սիրում խոսել իրենց վատ ինքնազգացողության մասին: Համբերատար հիվանդներ են: Ի տարբերություն մյուսների՝ ցուլերն ավելի թեթև են տանում ցավն ու անհարմարությունները, պարտաճանաչ կերպով կատարում են բժիշկների ցուցումները: Ցուլերը հակված են գիրանալու, այդ իսկ պատճառով նրանց դիետա և ակտիվ կենսակերպ է անհրաժեշտ:

Երկվորյակ. նրանց խնդիրն անքնությունն է: Երկվորյակները դժվարությամբ են լիցքաթափվում, հատկապես՝ երբ հոգնած են: Որպես կանոն՝ երկվորյակները առողջապես կայուն են, ունեն լավ կազմվածք, երկար ձեռքեր և ոտքեր, հակված չեն գիրանալու, հաճախ են մրսում և հիվանդանում, հնարավոր է ալերգիա դեղերից և սննդից: Չնայած շնչառական հիվանդություններին հակվածությանը՝ ընդհանուր առմամբ ունեն լավ առողջություն, շատակեր չեն և չեն չարաշահում ալկոհոլը: Երկվորյակներին անքնությունից և նյարդային հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է սովորել թուլանալ և հանգստանալ:

Խեցգետին. պաշտում է լավ սնվել, հակված է գիրության, սիրում է քաղցր, հատկապես՝ հասուն տարիքում, չի սիրում սպորտ: Երեխա-խեցգետինները սովորաբար հիվանդանում են բոլոր մանկական հիվանդություններով: Խեցգետինները ծանր են տանում ցավը, նրանց մոտ լավ է զարգացած նյարդային համակարգը: Խեցգետինը տրամադրության մարդ է և դեպրեսիայի ժամանակ հատկապես հակված է հիվանդությունների, ունի ցածր դիմադրողականություն, նրան անհրաժեշտ է ավելի շատ շարժվել և զբաղվել սպորտով, ամեն օր ոտքով զբոսանքներ կազմակերպել:

Առյուծ. որպես օրենք՝ տիպիկ առյուծը առողջ է և գրավիչ, լավ տեսք ունի, նույնիսկ եթե իրեն լավ չի զգում: Առյուծներն ունենում են վարդագույն այտեր և փայլուն աչքեր: Նրանք հեշտ են վերականգնվում հիվանդությունից հետո: Աստղակերպի նշանների մեջ առյուծն ամենաաշխատասերն է: Առյուծները սիրում են սպորտը և ակտիվ կենսակերպը, նրանք համբերատար են, սիրում են ուտել, նրանց դժվար չի դիմադրել գայթակղությանը:

Կույս. կույսի նշանի տակ սովորաբար ծնվում են առողջ տղամարդիկ. նրանք հոգ են տանում դիետայի մասին: Կույսի համաստեղությունը կառավարում է մարսողական համակարգը: Տիպիկ կույսերը միջահասակ են, նրանք հաճախ չեն սիրում սպորտը, չեն սիրում ժամանակը վատնել մանրակրկիտ աշխատանքի վրա: Կույսերը հազվադեպ են հիվանդանում, նրանց մեջ մելամաղձոտներ և նյարդային հիվանդներ գրեթե չկան: Նրանց թույլ տեղը նյարդերն են և ստամոքսը: Կույսերին անհրաժեշտ է խուսափել ծանր սնունդից և անհանգստանալուց:

Կշեռք. հիվանդությունների նկատմամբ թույլ դիմադրողականություն ունեն: Արտաքին տեսքը շատ հաճախ խաբուսիկ է, գլխավոր թշնամիները ցուրտն ու խոնավությունն են: Կանխատրամադրվածություն ունեն ռադիկուլիտի և ռևմատիզմի նկատմամբ: Հիվանդության ընթացքում սիրում են խնամք, ուշադրություն, կարեկցանք, հակված են սիմուլյացիայի: Կշեռքներին անհրաժեշտ է մարմնամարզություն:

Կարիճ. ինչպես առողջության, այնպես էլ մնացած հարցերում նա համարում է իրեն իր ճակատագրի տերը: Կարիճներն ամրակազմ են, ունեն խոշոր ոսկորներ, լավ զարգացած է կզակը, ունեն հաստ հոնքեր և սառը աչքեր: Սիրում են ուտել և խմել: Չեն վստահում բժիշկներին, աշխատում են չնկատել հիվանդությունները: Համբերատար են, հիվանդությունների նկատմամբ բարձր դիմադրողականություն ունեն:

Աղեղնավոր. աղեղնավորները հոգ են տանում իրենց առողջության մասին, կարևորում են ակտիվ կենսակերպը: Սովորաբար նրանք սպորտային, զարգացած մարդիկ են, տարիքի հետ ավելի ներկայացուցչական են դառնում, չեն թոշնում, առողջ կենսակերպ են վարում, քիչ են խմում, շուտ են պառկում քնելու, հավասարակշռված են, հակված են աշխատել մինչև ուժասպառ լինելը:

Այծեղջյուր. տարիքի հետ ուժ են հավաքում, համբերատար են, հիվանդությունների նկատմամբ մեծ դիմադրողականություն ունեն, ինքնապահպանման բնազդը լավ է զարգացած: Հաճախ նրանք նիհար են, լավ զարգացած ոսկրային համակարգով: Տղամարդկանց դեմքը ժայռ է հիշեցնում, իսկ կանայք խոշոր աչքեր ունեն: Սովորաբար այծեղջյուրները հոռետես են, հաճախ են ընկնում դեպրեսիայի մեջ, նրանց տանջում են չնչին խնդիրները և այդպիսով վնաս հասցնում նրանց առողջությանը: Այծեղջյուրներին անհրաժեշտ է ինքնակառավարում, առողջ կենսակերպ, նրանց պետք է մոռանալ աշխատավայրի անհաջողությունների մասին և ավելի քիչ բան պահանջել ընկերներից և մտերիմներից:

Ջրհոս. աստղակերպի նշանների համակարգում ամենաերկարակյացն է, նա փիլիսոփայորեն է ընդունում բոլոր վերելքներն ու անկումները: Դասական ջրհոսը լավ կազմվածք, հմայիչ աչքեր, բաց մազեր և մոխրագույն աչքեր ունի, սիրում է որսորդություն և ակտիվ սպորտ: Նրա համար խիստ վտանգավոր է ծխելը:

Ձկներ. զգայուն են, հաճախ թույլ և փխրուն, հակված են ոտքերի հիվանդությունների, թոքերը թույլ են, ոտքերը թրջելիս անմիջապես հիվանդանում են: Երկրորդ թույլ տեղն աչքերն են: Նրանք չպետք է շահագործեն տեսողությունը, հաճախ պետք է այցելեն ակնաբույժին: Սիրում են վայելել կյանքը, հակված են խորհրդավորության, նրանց հեշտ է համոզել: Ձկներին անհրաժեշտ է դրական ինքնաներշնչանք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика