Արդյոք մենք միշտ ենք ուշադրություն դարձնում մթերքների փաթեթավորման վրա նշումներին: Սովորաբար կարդում ենք ապրանքի անվանումը և բացարձակապես ուշարություն չենք դարձնում նրա բաղադրության վրա, և առավել ևս ուշադրություն չենք դարձնում պիտակների վրա առկա որոշ տառերին կամ սիմվոլներին: Եվ շատ իզուր:
Պարզվում է, որ պիտակների վրա կան տարբեր նշաններ, որոնք օգնում են սպառողին: Իմացեք, թե ինչ է նշանակում պիտակների վրա շրջանակի մեջ առնված Ս նշումը: Եթե պիտակի վրա կա այդ նշումը, նշանակում է, որ այդ ապրանքն արտադրող ընկերությունը խիստ ստուգում է անցել և նրա արտադրանքը հավանության է արժանացել:
Այդ նշանը վկայում է, որ այդ ապրանքի արտադրությանը մասնակցող բոլոր սարքավորումները ենթարկվում են խիստ մաքրման, ամեն օգտագործումից հետո լվացվում են:
Ահա թե ինչ են նշանակում առավել հաճախ հանդիպող նշումները
- OU —չի պարունակում միս, կաթ, չեզոք մթերք է
- OU-D — պարունակում է կաթ
- OU-M (OU-Glatt) — պարունակում է միս կամ մսային բաղադրիչներ
- OU-F — պարունակում է ձկան բաղադրիչներ
Այս տեղեկությունը պիտանի է հատկապես ալերգիկներին, բուսակերներին և բոլոր նրանց ովքեր հետևում են իրենց սննդակարգին: