Պատասխանատվություն կրեք Ձեր բառերի համար Եթե ինչ-որ բան եք խոստանում, ուրեմն կատարեք դա: Եվ մի կանոն հիշեք. որքան քիչ բառ, այնքան քիչ գործ:
Ամեն ինչ գրեք, օրագիր պահեք
Պլանները գրելով ևս մեկ քայլով մոտենում եք Ձեր նպատակին: Օրագիր ունենալով, կարող եք հավաքել մտքերը, ազատվել սթրեսից և հետևել գործերի աճին:
Երբեք մի խաբեք
Սուտը սուտ է ծնում: Ժամանակի հետ Դուք ինքներդ կխճճվեք այդ ստի մեջ:
Ժամանակ գտեք ընկերների համար
Դու կարող ես ունենալ հազարավոր դոլարներ, բայց չունենալ ոչ մի ընկեր: Յուրաքանչյուր մարդ մարդու կարիք ունի: Գնահատեք ընկերներին ու նրանց ժամանակ հատկացրեք:
Մի մոռացեք սիրելի հոբբի մասին
Այդ հոբբին կարող է շատ ավելին դառնալ: Եթե դա իրոք Ձեզ դուր է գալիս, ապա կատարելագործեք այն:
Սպորտով զբաղվեք
Յոգայով զբաղվեք, վազեք, հեծանիվ քշեք: Արեք ամեն ինչ, որպեսզի ֆիզիկապես ակտիվ լինեք:
Շրջապատված եղեք հաջողակ մարդկանցով
Եթե Ձեզ դուր չի գալիս, թե ինչպես է դասավորված Ձեր կյանքը, ապա փոխեք շրջապատը: Ընկերություն արեք այն մարդկանց հետ, ովքեր հաջողակ են և Ձեզ մոտիվացնում են:
Կարդացեք
Կարդացեք որքան հնարավոր է շատ: Ժամանակը զուր մի վատնեք սոցիալական ցանցերում:
Ավելի հստակեցրեք նպատակները
Ժամկետներ սահմանեք Ձեզ համար և աշխատեք ամեն ինչ հասցնել: Այդպես աշխատում են շատ ու շատ մարկեթոլոգներ:
Մեդիտացիա արեք և երազեք
Չեք կարող միշտ ակտիվ լինել: Հանգստի համար ժամանակ տրամադրեք, առանձնացեք և մտածեք Ձեր երազանքների մասին: