Հորոսկոպի նշաններից որոնք են ամենաուժեղները և ինչում է կայանում նրա ուժեղ լինելը

Աստղաբանները միշտ նշում են, որ բնավորությունը, խառնվածքը և շատ այլ բաներ կախված են ծննդյան ամսաթվից: Եկեք պարզենք, թե ով է ամենաուժեղը (և խոսքը ֆիզիկական ուժի մասին չէ), ինչպես են նրանք օգտագործում իրենց ուժը և ինչպես են լուծում խնդիրները իրենց ուժի օգնությամբ:

Առյուծ

Առյուծը գազանների արքան է: Ահա և այս նշանի ներկայացուցիչները վատ չեն կարողանում ցուցադրել տիրակալի իրենց գծերը: Նրանք գտնվում են Կրակի տարերքի հովանո ներքո, և դա շատ բան է ասում: Գտնվելով մարդկանց մեջ, նրանք կարող են հեշտությամբ առաջնորդի դեր ստանձնել: Մարդկանց հետ շփումներում միշտ նշում են յուրաքանչյուր մարդու ուժեղ և հետաքրքիր որակները, և որպես ընկերներ նրանք ընտրում են միայն առավել խելացիներին և հավատարիմներին, նրանց, ովքեր միշտ կլսեն նրան:

Խոյ

Այն մարդկանց նշանն է, ովքեր միշտ գործում են և հասնում են իրենց նպատակին: Նրանց պետք չէ երկար մտորումներ, հեռանկարային պլաններ կառուցել, ոչ: Ինչպես ասում են «Veni, vidi, vici» (Եկա, տեսա, հաղթեցի): Եթե նրանց մոտ նպատակ և ինչ-որ բանի ուժեղ ցանկություն է ի հայտ գալիս, այդ դեպքում նրանք չեն վախենում ճանապարհին հանդիպել որևէ խոչընդոտի, նրանք ցանկացած դեպքում և ցանկացած պայմաններում կստանան իրենց ուզածը, և ավելի լավ է չկանգնեցնել նրանց: Նաև, լինելով կրակի տարերքի ներկայացուցիչ առաջնորդ է և շատ ազարտային: Երբեմն ոչ այդքան հետաքրքիր է նպատակը, որքան այդ նպատակին հասնելու ճանապարհը:

Կարիճ

Այս նշանի ներկայացուցիչներն ապրում են երկու մոլորակների՝ Պլուտոն + Յուպիտերի հովանու ներքո: Այս երկու մոլորակները Կարիճին դարձրել են շատ դիմացկուն, համբերատար և շատ խորաթափանց: Նրանք միշտ շատ բան են անում և չեն փորձում այդ ամենի մասին բոլորին պատմել, ինչը նրանց գրեթե անխոցելի է դարձնում: Այս նշանի ներկայացուցիչը հակված է մտորումների, և հաճախ մտածելով իր նվաճումների մասին՝ փորձում է պարզել իր անհաջողությունների պատճառը:

Բայց եթե ինչ-որ մեկը սկսի խոսել այդ մասին, ապա Կարիճը «կխժռի» նրան: Այս նշանի ներկայացուցիչները հաճախ հասնում են մեծ հաջողությունների և նվաճումների բիզնեսում: Բավական հանգիստ է ընդունում անհաջողություններն ու դժվարությունները: Նրանց համար կարևոր է հաղթել, հաջողության հասնել: Իր կյանքի ճանապարհին ունենալով խնդիրներ և դժվարություններ, նա լուծում է դրանք գրեթե առանց դժվարությունների և հավաքում է դա իր փորձի շտեմարանում:

Այծեղջյուր

Այս նշանի ներկայացուցիչները գտնվում են Երկրի տարերքի հովանու ներքո, և Այծեղջյուրն այս տարերքի ամենաուժեղ նշանն է: Նրանք առանձնանում են հաստատակամությամբ, կարգապահությամբ, ինքնակազմակերպմամբ, վճռականությամբ: Որքան էլ մարդիկ և նախանձողները փորձում են Այծեղջյուրին շեղել ճանապարհից կամ դեպի սխալ կարծիք՝ նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Այծեղջյուրը երբեք չի համաձայնի զոհաբերել իր սկզբունքներն ու բարոյական արժեքները:

Շուրջ բոլորը տեսնելով եռացող էմոցիաներ և շատ բացասականություն՝ նրանք մնում են անսասան, ինչի համար հաճախ մեղադրվում են ավելորդ ռացիոնալության և կարեկցանքի բացակայության մեջ: Բայց Այծեղջյուրը գիտի, որ այս ամենը ժամանակի ընթացքում կհանգստանա, իսկ ահա հույզերի ազդեցության տակ կարող ես հիմար բաներ անել, և հենց այդ պատճառով էլ զերծ է մնում այդ ամենից: Այս նշանի ներկայացուցիչները չեն վախենում ձախորդությունից, դժվարություններից և միայնությունից: Նրանք միշտ կհասնեն իրենց նպատակին, չնայած առանց շտապողականության:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика