Այս թարմ ըմպելիքը խմեք քնելուց առաջ և մոռացեք ցանկացած խրոնիկ ցավի մասին

Դուք լսե՞լ եք ոսկե կաթի մասին: Այդ ըմպելիքը բաղկացած է կոկոսի կաթից և քրքումից: Քրքումը շատ առավելություներ ունի, այդ պատճառով Հնդկաստանում այն անվանում են «կյանքի համեմունք»: Այուրվեդիկ և չինական բժշկությունը այս համեմունքն օգտագործում էին մաշկային խնդիրների, մկանների ձգվածության, հոդացավի, լյարդի և շնչառական օրգանների հիվանդությունների բուժման, վերքերի ապաքինման համար:

Քրքումում պարունակվող քուրքումինը նպաստում է առողջության ամրապնդմանը և կանխում է տարբեր հիվանդությունների առաջացումը: Ոսկե կաթը շատ սննդարար և օգտակար ըմպելիք է, ունի շատ առավելություններ առողջության համար:

Դրանցից մի քանիսը կներկայացնի Positive-ը:

  • Կանխում է լյարդի վնասումը
  • Պաշտպանում է ֆիբրոզից և թոքային թունավորությունից
  • Խթանում է լեղու արտազատումը
  • Արագացնում է վերքերի ապաքինումը
  • Ճնշում է ուռուցքի աճը
  • Պաշտպանում է կատարակտից
  • Ճնշում է II տիպի դիաբետի ախտանիշերը
  • Ճնշում է ռևմատոիդ արթրիտի ախտանիշերը
  • Ճնշում է թրոմբոզը
  • Ճնշում է ցրված սկլերոզի ախտանիշերը
  • Ճնշում է Ալցգեյմերի հիվանդության ախտանիշերը
  • Նպաստում է խոլեստերինի առողջ մակարդակին
  • «Ոսկե կաթի» բաղադրատոմսը

Բաղադրիչները քրքումով մածուկի համար՝

  • ½ բաժակ ֆիլտրացված ջուր
  • ¼ բաժակ քրքումի փոշի
  • 1 պտղունց աղացած սև պղպեղ

Պատրաստումը՝ Բաղադրիչները խառնեք, դրեք միջին կրակի վրա, խառնեք մինչև խիտ մածուկ ստացվի: Թողեք սառի և պահեք սառնարանում:

«Ոսկե կաթի» բաղադրիչները՝

  • 1 բաժակ կոկոսի կամ նուշի կաթ
  • ¼ թ. գ. քրքումի մածուկ
  • 1 թ. գ. կոկոսի յուղ
  • Մեղր ըստ ճաշակի

Պատրաստումը՝

  1. 1. Խառնեք բոլոր բաղադրիչները՝ բացի մեղրից:
  2. 2. Միջին կրակի վրա եփեք՝ անընդհատ խառնելով, մի թողեք, որ խառնուրդը եռա:
  3. 3. Ավելացրեք մեղր:
Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика