Այս տիբեթյան հորոսկոպը ուղղակի կզարմացնի Ձեզ

Տիբեթական այս թեստը բավական հետաքրքիր արդյունքներ է ցույց տալիս։ Անհրաժեշտ է պատասխանել ընդամենը 3 հարցի։

Հարցեր

1. Պատկերացրեք, որ ձեր առաջ 5 կենդանի է։ Նրանց դասավորեք ձեր ցանկացած հաջորդականությամբ՝ կով, վագր, ոչխար, ձի, խոզուկ։

2. Մեկ բառ գրեք, թե ինչի հետ է ասոցիացվում բառերից յուրաքանչյուրը. շուն, կատու, առնետ, սուրճ, ծով։

3. Մտածեք այն 5 անձանց մասին, ովքեր կարևոր են ձեր կյանքում։ Ներկայացված գույներից մեկն ընտրեք նրանց համար։ դեղին, նարնջագույն, կարմիր, սպիտակ, կանաչ,

Արդյունքներ

1. Առաջին հարցի պատասխանը ցույց է տալիս կյանքում ձեր առաջնահերթությունները

  • Կովը նշանակում է կարիերա։
  • Վագրը սեփական արժանապատվության զգացումն է։
  • Ոչխարը սեր է։
  • Ձին նշանակում է ընտանիք։
  • Խոզուկը գումարի սիմվոլն է։

2. Երկրորդ հարցի պատասխանից կիմանաք, թե ինչպես եք ենթագիտակցորեն տեսնում ձեր կյանքը։

  • Շանն ինչ-որ բանի հետ ասոցիացնելը ներկայացնում է ձեր անձը։
  • Կատվին ինչ-որ բանի հետ ասոցիացնելը ներկայացնում է ձեր զուգընկերոջ անձը։
  • Մկան նկարագրությունը ներկայացնում է ձեր թշնամիներին։
  • Սուրճը ներկայացնելը սեռական հարաբերության նկատմամբ ձեր վերաբերմունքն է։
  • Ծովը նկարագրելը խոսում է ձեր անձնական կյանքի մասին։

3. Ինչ են նշանակում գույները, որոնք դուք ընտրել եք ձեզ համար թանկ մարդկանց համար։

  • Դեղինն այն մարդն է, ում դուք երբեք չեք մոռանա և ով մեծ ազդեցություն է ունեցել ձեր կյանքի վրա։
  • Նարնջագույնն այն մարդն է, ով ձեր իսկական ընկերն է։
  • Կարմիրն այն մարդն է, ում դուք իսկապես սիրում եք։
  • Սպիտակը ձեր հարազատ անձն է։
  • Կանաչն այն մարդն է, ում մասին հիշողությունները ձեզ հետ կլինեն ողջ կյանքում։
Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика