10 խիստ կարևոր բան, որ յուրաքանչյուր ծնող պետք է սովորեցնի իր երեխային

EnterTrain-ը ներկայացնում է 10 նախազգուշական միջոց, որոնք պետք է սովորեցնեք ձեր երեխաներին:

1. Ծածկագիր մտածեք

Պայմանավորվեք, որ եթե որևէ մեկը երեխային ուզենա իր հետ տանել կամ կամ խնդրի դուռը բացել՝ ձեզ հղում անլով, պետք է ծածկագիրը խնդրեք: Եթե մարդն իսկապես ծնողների կողմից լինի, կասի ծածկագիրը: Այնպիսի բառ կամ արտահայտություն ընտրեք, որը հնարավոր չի լինի հեշտությամբ գուշակել: Թող դա լինի մի բան, ինչի մասին միայն դուք գիտեք:

2. Անուն, հասցե, տնային հեռախոսահամար, ծնողների անունները

Այս տեղեկությունը պետք է երեխային սովորեցնեք, որ իմանա, եթե կորի: Բնականաբար, այդ տեղեկությունը միայն ծայրահեղ դեպքում պետք է ասի և ցանկալի է՝ իրավապահներին:

3. Չխոսել անծանոթների հետ

Երեխային բացատրեք՝ ինչով կարող է սպառնալ անծանոթ մարդու հետ շփումը, սոցիալական հոլովակներ ցույց տվեք, հասկացրեք, որ դա վտանգավոր է: Ձեր փաստարկները հիմնավորեք նրանով, ինչը կարևոր է երեխայի համար:

4. Զգուշություն սոցցանցերի հետ

Պետք է երեխային պարտադրել համացանցում մասնավոր տեղեկություն չբացահայտել (տան հասցեն, տնից բացակայությունները, դպրոցի համար և այլն), ծածկագրեր օգտագործել, անծանոթ մարդկանց ընկերների ցանկում չավելացնել՝ ամենը, ինչը կարող է վտանգավոր լինել:

5. Նախազգուշացում

Երեխային ամենափոքր տարիքից սովորեցրեք, որ զգուշացնի, երբ գնում է:

6. Ասել «ոչ»

Եթե ձեր երեխային դուր չի գալիս, երբ իրեն հպվում են կամ իրեն ոչ անվտանգ է զգում ինչ-որ մեկի հետ, կամ նրան ինչ-որ բան են ստիպում, նա պետք է կարողանա ազատվել իրավիճակից: Մերժումը նրա կամքի արտահայտման իրավունքն է:

7. Տնից մենակ դուրս չգալ

Ինչ-որ տեղ գնալիս երեխան միշտ պետք է ինչ-որ մեկին հետը տանի: Եթե այդպիսի հնարավորություն չկա, ստիպված կլինեք դուք ուղեկցել նրան կամ նա տանը կմնա:

8. Ոչինչ չվերցնել օտարներից

Երեխային սովորցրեք երբեք ոչինչ չվերցնել օտարներից, նույնիսկ եթե նա ծանոթ է:

9. Իրեն ճիշտ պահել, երբ տանը մենակ է

Երեխային սովորեցրեք, որ պետք է մտնի տուն, փակի դուռը և զանգահարի ձեզ, ասի, որ տանն է: Եթե որևէ մեկը զանգարահարում է տան հեռախոսին կամ դուռն է թակում, չհայտնի, որ հայրիկն ու մայրիկը տանը չեն, միայն ասի, որ հիմա ծնողները չեն կարող մոտենալ, հարցնի՝ պե՞տք է ինչ-որ բան փոխանցել: Ոչ մի դեպքում դուռը չբացի:

10. Կարևոր հեռախոսահամարներ

Երեխային սովորեցրեք՝ ուր կարող է զանգել վտանգի դեպքում՝ ոստիկանություն, հրշեջ ծառայություն և այլն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика