Այս թեստի միջոցով պարզեք ինչ է կատարվում Ձեր ներաշխարհում

Երբեմն պարզ նկարը կարող է ձեր մասին շատ ավելին պատմել, քան հազարավոր բառերը։ Ուզու՞մ եք ստուգել, թե արդյոք կյանքի ձեր տեսլականը համընկնում է ձեր երկրորդ կեսի պատկերացումների հետ։ Positive-ի այս կարճ թեստը ցույց կտա, թե ինչպիսին է փոխհարաբերություններում ձեր հոգետեսակը։

Ձեզ մաքուր թուղթ և գրիչ են անհրաժեշտ։ Երկու շրջան պատկերեք։ Առաջին շրջանը կխորհրդանշի ձեզ, երկրորդը ձեր զուգընկերոջը։

 

Շրջանների չափսը

Հավասարաչափ շրջանները նշանակում են, որ դրանց հեղինակը հարաբերություններում հավասարության կողմնակից է։ Եթե առաջին շրջանը երկրորդից մեծ է, ուրեմն դուք հակված եք իշխելու ձեր երկրորդ կեսին։ Եթե երկրորդ շրջանն է առաջինից մեծ, ուրեմն դուք պատրաստ եք զիջումների։

Դիրքը թղթի վրա

Եթե շրջաններն ավելի մոտ են թղթի ձախ կողմին, նշանակում է, որ հեղինակն ավելի պահպանողական հայացքներ ունի և հաճախ է զսպում իր հույզերը։ Եթե պատկերներն ավելի աջ կողմի վրա են, նշանակում է դուք սիրում եք նոր փորձարկումներ և հաճախ եք նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնում։

1. Շրջաններն իրարից հեռու են

Նման մարդկանց մասին ասում են․ «Իրար կողքի, բայց ոչ միասին»։ Սա նշանակում է, որ զուգընկերներն իրարից հուզական հեռավորություն են պահում։ Միգուցե նկարի հեղինակը ճնշված է հարաբերությունների խզումից հետո կամ դեռ չի վերապրում է նախկին վեճը։

2. Շրջաններն իրար կպած են

Նկարը վկայում է այն մասին, որ մարդը ձգտում է փոխշահավետ հարաբերություններ կառուցել, որտեղ զուգընկերները չեն անցնում անձնական սահմանները։ Նման մարդիկ շատ ինքնուրույն են։

3. Շրջանները հատվում են

Նման դեպքում մարդը պահպանում է զուգընկերոջ անձնական տարածքը, սակայն ձգտում է կրճատել հեռավորությունը և համատեղ գործել։ Նկարի հեղինակը մտադիր է ներդաշնակ հարաբերություններ կառուցել, որտեղ տիրում են հոգատարությունը, վստահությունն ու հոգեկան մտերմությունը։

4. Մի շրջանը մյուսի մեջ է ներառված

Այս դեպքում նկարի հեղինակը հակված է հարաբերություններում բռնակալության։ Նման զուգընկերը հաճախ ճնշում է մյուսին և վերահսկում է նրա գործողություններն ու ցանկությունները։ Խորհուրդ ենք տալիս այս թեստն անցնել ձեր զուգընկերոջ հետ միասին։ Արդյունքները կարող են բավական անսպասելի լինել։ Բայց ինչպիսին էլ որ դրանք լինեն, հիշեք, որ կարևորն այն է, թե ինչ է ասում ձեզ ձեր սիրտը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика