Հրատապ. Թուրքիայում արտաքսում են ամերիկացիներին

Ջո Բայդենի հայտարարության ֆոնին, որն ապրիլի 24-ին իր խոսքում օգտագործել է Հայոց ցեղասպանություն ձեւակերպումը, Թուրքիայում կոչ են արել արտաքսել ամերիկացիներին Ինջիրլիք ռազմական ավիաբազայից, գրում է Լենտա-ն:

«Հայրենիք» թուրքական կուսակցության նախագահ Դոգու Փերինչեքը հայտարարել է,որ Թուրքիայի ԶՈՒ-ն պետքէ անհապաղ հաստատի լիարժեք վերահսկողություն Ինջիրլիք բազայի նկատմամբ: Նա նշել է, որ այդտեղ գտնվող ամերիկացի զինվորականները 15 օրվա ընթացքում պետք է վերադառնան տուն:

Ներկայում Ինջիրլիք բազան,որը տեղակայված է նույնանուն քաղաքի մերձակայքում՝ Ադանա նահանգում, օգտագործվում է ինչպես թուրքական, այնպես էլ ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից եւ համարվում է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի հրամանատարության ամենաարեւելյան բազան ե՛ւ ՆԱՏՕ-ում, ե՛ւ Եվրոպայում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика