Յուրաքանչյուր կին յուրովի Աստվածուհի է ըստ իր հորոսկոպի նշանի

Յուրաքանչյուր կին յուրովի Աստվածուհի է ըստ իր հորոսկոպի նշանի․

1. Այծեղջյուր՝ Հեստիա

Հեստիան ընտանեկան օջախի հովանավորն է, օջախում վառվող կրակի աստվածուհին է: Հանգիստ են, հավասարակշռված և նպատակասլաց: Մտածում են կարևորի մասին, չեն տրվում ավելորդ զգացմունքներին: Այդպիսի մարդիկ իրենց ամբողջական են զգում, նրանց հանդեպ զորեղ չեն ո՛չ ուրիշ մարդիկ, ո՛չ հանգամանքները, ո՛չ մարդկային սովորական արատները:

2. Ջրհոս՝ Նիկա

Նիկան հաղթանակի աստվածուհին է, երջանիկ ելքի խորհրդանիշն է: Այս մարդիկ նոր արարքների կձգտեն: Ջրհոսները կենսական անսպառ ուժեր ունեն: Միշտ հաղթում են:

3. Ձուկ՝ Աֆրոդիտա

Սիրո աստվածուհին է, հրաշագեղ է և բոլորից լավ գլուխ է հանում տառապանքներից: Խոցելի է, նուրբ և շատ զգայուն, գրավիչ է:

4. Խոյ՝ Աթենաս

Մարմնավորում է իմաստությունը: Այս մարդկանց արդարացիության զգացումն է շատ զարգացած: Վրեժ են լուծում իրենց վիրավորողից:

5. Ցուլ՝ Դեմետրա

Պտղաբերության աստվածուհին է և հողագործության հովանավորը: Պարզ աստվածուհի է կյանքի պարզ ուրախություններով՝ լավ աշխատել և լավ հյուրասիրվել: Անկեղծորեն կարողանում է գնահատել երկրային պարզ ուրախությունները: Հաճույք է ստանում նրանից, ինչ ուրիշները համարում են ձանձրալի և առօրյա: Կարողանում է ուրախանալ մանրուքներով, հրաշալին գտնել այնտեղ, որտեղ այն չկա: Հանգիստ է, հավասարակշռված, հրաշագեղ: Բայց մինչև դիպչեն նրան, ինչ սիրում են:

6. Երկվորյակ՝ Իրիս

Իսկական խուլգիան են, պատրաստ են ցանկացած արկածի, ճամփորդության: Շատ ծանոթներ ունեն, նրանց չեն հետաքրքրում սահմանները: Թեթևություն, հմայք, մի քիչ խենթություն՝ ահա նրանց բանաձևը:

7. Խեցգետին՝ Գեյա

Նրանց մկին տուր դաստիարակելու, էլ ոչինչ պետք չէ: Սիրո, հոգատարության և ջերմության անվերջ հոսք ունեն:

8. Առյուծ՝ Հերա

Հերան ամուսնության հովանավորն է, մայրերի պաշտպանը: Այն, ինչ պատկանում է Առյուծներին, այլևս ոչ ոքի չի կարող պատկանել: Նրանք պետք է միակը և անկրկնելին լինեն:

9. Կույս՝ Ֆեմիդա

Արդարության և անկողմնակալության խորհրդանիշն է: Կույսերի շուրթերով ճշմարտությունն է խոսում: Կույսը չի սխալվում, եզրակացություններ է անում միայն փաստերի հիման վրա: Մանրախնդիր, արդար, լուրջ և հավասարակշռված՝ այսպիսին է Կույսը:

10. Կշեռք՝ Պերսեփոնե

Երկվորյակին պետք է, որ իր փոխարեն որոշեն: Ոչինչ չորոշի, որ ինչ-որ մեկն իր փոխարեն որոշի:

11. Կարիճ՝ Հեկատա

Իմաստություն նվիրող, պատերազմում հաջողություն և որսի ժամանակ հարուստ որս բերող աստվածուհի: Կարիճները գրավիչ են, դիմանալ չի լինում: Անկանխատեսելի են և շատ բազմակողմանի:

12. Աղեղնավոր՝ Արտեմիս

Որսի աստվածուհին է, հովանավորում է կենդանի ամեն ինչին: Կանացի նպատակասլացության մարմնավորումն է: Աղեղնավորը նպատակային է, կարող է համատեղել ամենաանհեթեթ բաները: Պատրաստ է ցանկացած տեսակետ ընդունել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика