Այս խմորով կարող եք պատրաստել գրեթե ամեն ինչ. Օրինակ կարկանդակներ, բուլկիներ, պիրոգներ պիցա և այլն

Այս խմորն ուղղակի հայտնագործություն է. շուտով ինքներդ էլ կհամոզվեք դրանում: Այն պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 5 րոպե: Կարող եք պահպանել սառնարանում 2-3 օր: Խմորը շուտ չի թթվում, այնպես որ կարող եք սառեցնել:

Կարող եք ազատվել կողքերի ճարպից մեկ շաբաթում: 22կգ 4 շաբաթում: Այս խմորից ես պատրաստում եմ կարկանդակներ, բուլկիներ, պիրոգներ տարբեր լցոններով, պիցցա, բլիթներ, բելյաշ և այլն: Եթե դուք խմորից «վախենում եք», ապա փորձեք այս բաղադրատոմսը, այն հաստատ կստացվի նաև ձեզ մոտ:

Բաղադրիչներ

  • Կաթ — 500 մլ
  • Ցորենի ալյուր — 5 բաժակ
  • Շաքարավազ — 2ճ/գ
  • Աղ — 0,5 թ/գ— 0,5 թ/գ
  • Արևածաղկի ձեթ— 2ճ/գ
  • Թթխմոր (չոր) — 11 գր.

Պատրաստումը`

Ամանի մեջ լցրեք 4 բաժակ ալյուրն ու թթխմորը և խառնեք: Ապա դանդաղ լցրեեք տաք կաթը, ավելացրեք շաքարավազը, աղը, արևածաղկի ձեթը: Խառնեք բոլոր բաղադրիչները:

Այնուհետև դանդաղ լցրեք ևս մեկ բաժակ ալյուր և խառնեք: Խմորը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով և դրեք սառնարան: 2 ժամ անց կարող եք պատրաստել՝ ինչ ցանկանաք: Ավելին թողնել խորհուրդ չի տրվում:

Սառնարանում պահելու դեպքում էլ նախապես պետք է այն հանեք, որպեսզի «հետ գա»: Քաղցրեղեն պատրաստելու դեպքում կարող եք շաքարավազը մի փոքր ավելի լցնել:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика