ԵՍ ողջ եմ։ Հիվանդանոցում ընկա հրաշագործների ձեռքը և վերածնվեցի

Արմինա Դովլաթբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Հաղթողները Սեյրանը Սողոյան։ Հրաշքը հենց դուք եք ՏՂԵՐՔ։ Առհասարակ «հրաշք» բառը ինձ համար շատ սովորական բառ էր,մանավանդ «հավատա՛,հրաշքներ լինում են» նախադասությունը։ Էս ամեն ինչը մինչև պատերազմի սկսվելը.

Հիմա պատմեմ իմ «հրաշքներից»։

Էն,որ մենք քնում ու արթնանում էինք՝մի աչքը բաց,մեկը ՝փակ,արկերի անձրևի տակ,դա ձեզ մի հրաշք։ Մի տանկից մյուս տանկ վազելիս մանկությունից մինչև էդ պահը գալիս էր աչքերիս առաջ,մինչև բարեհաջող տեղ էի հասնում.էս մի հրաշք։

Տանկիս մի քանի անգամ արկերով հարվածեցին ,իմ հմուտ մեխանիկիս շնորհիվ մեր տանկին բան չեղավ.էս մի հրաշք։ Էս մի հրաշքը տարբերվում ա մնացած բոլոր հրաշքներից նրանով,որ երբ ցգացի ,որ ոտքերս չեմ զգում,որ չեմ կարող խոսել,չեմ կարող շարժվել,չգիտեմ ՝ոնց իմ «հրաշք» ընկերների շնորհիվ դուրս եմ բերվել տանկից։

Երբ զգացի,որ պառկած եմ սառը գետնին,աչքերս հանգիստ փակեցի։ Երբ լսեցի,որ ինձ ուզում են մահացածների հետ տեղափոխեն,կատարվեց հերթական հրաշքը և ես սկսեցի խոսել. Ես սաղ եմ։ Հիվանդանոցում ընկա հրաշագործների ձեռքը.Վերածնվեցի։

Բժիշկները «հրաշքով» փրկեցին կյանքս,որի համար այդքան պայքարում էի ողջ դաժան ճանապարհի ընթացքում։ Հիմա էս պատմությունը ունի շատ ավելի «հրաշք» ընթացք։Երբ ընդհանրապես չէի կարող խոսել,չէի կարող շարժվել,նորմալ շնչել,հիմա փառք Աստծո ,կարողանում եմ անել բոլոր թվարկվածներս։

Ու ամենակարևորը սպասում եմ հաջորդ «հրաշք»-ին,որն հավատում եմ ,անպայման լինելու է ի շնորհիվ Աստծո և հրաշագործ մարդկանց,ովքեր աշխատել և աշխատում են ինձ հետ։էս էլ մի ՀՐԱՇՔ։Ամեն

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика