Յուրաքանչյուր տղամարդ իր կնոջից միշտ այլ քայլերն է սպասում, սակայն շատ կանանց մտքով բնականաբար դեռ չի անցել

Երբ նա խաղում է համակարգչով, նրա համար պարզապես մի ափսե կերակուր բեր: Երբ դուք հասարակության մեջ եք գտնվում, հիշեցրու նրան, որ սիրում ես իրեն: Աչքով տուր, հպվիր նրա ազդրին կամ այնպիսի հայացքով նայիր, որը ինքը հաստատ կհասկանա:

Հեռախոսդ մի կողմ դիր ու եղիր նրա հետ: Եղիր այնպիսին, ինչպիսին որ իրականում կաս: Թուլացիր: Մոռացիր այն մասին՝ կա՞ արդյոք քեզ վրա դիմահարդարում, թե՞ ոչ: Նրա հետ ազնիվ ու անկեղծ եղիր, վստահիր քեզ տանջող մտքերը նրան, կիսիր մտահոգություններդ:

Մի մտածիր, որ, եթե գժտված եք, ինքը պետք է առաջին քայլն անի: Առաջինը դու գրիր նրան՝ անկախ ամեն ինչից: Անկողնում նախաձեռնությունը քեզ վրա վերցրու: Հետաքրքրվիր այն ամենով, ինչով նա է հետաքրքրված: Նրա համար փոքրիկ անակնկալներ արա:

Նրան զարմացրու՝ թիկունքից գրկելով, համբույրներով: Զգացմունքներդ արտահայտելիս ազնիվ եղիր: Ձեզ վրա փող ծախսիր: Ինքդ քեզ առանձնահատուկ զգա այն բանի համար, որ կարող ես երես տալ քո տղամարդուն: Նա ուզում է դա զգալ: Նրան պատմիր այն մասին, ինչի մասին քիչ ես ասում: Վստահիր քո տղամարդուն քո երազանքները: Նա կգնահատի դա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика