Փառքու պատիվ Հայ Զինվորին․ Դեռ ոչ ոք առանց արցունքի չի դիտել այս տեսահոլովակը

Առանց արցունքների անհնար է լսել այս կատարումը. Փառք ու Պատիվ Հայ Զինվորին Նարե Գևորգյան, երգչուհի։ Ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի քսաներկուսին, Հայաստանի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Սովորել է տեղի թիվ մեկ միջնակարգ դպրոցում: Տասը տարեկան հասակից եղել է Գյումրիի «Դեղձանիկ» համույթի մենակատար:

2001-2003 թվականներին «Էջմիածին» երգի մրցույթում ստացել է «Գրան Պրի»: 2002 թվականին ճանաչվել է Գյումրիի լավագույն պատանի կատարող: 2001-2003 թվականներին սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում: Հայաստանում ու արտերկրում Նարեն ունեցել է բազում համերգներ և մենահամերգներ:

2011-2016 թվականներին սովորել է Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: 2006 թվականին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» նախագծին ու «Ոսկե քնար» մրցույթին, որտեղ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին:

2010 թվականին ավարտել է Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջի վոկալ բաժինը: 2012-2013 թվականներին ջազային ու էստրադային վոկալ է դասավանդել Գյումրիի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական արվեստի պետական դպրոցում:

Տեսանյութը դիտեք ստորև՝

Այս ամենին հավելենք նաև, որ մեկնաբանություններ դաշտում Դուք ինքներդ ևս կարող եք թողնել հենց Ձեր իսկ անձնական կարծիքն ու տեսակետը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика