Հայաստանը պետք է ամպայման ԴԱ անի. Այլ ճանապարք չկա. Մակրոն

Հայաստանը պետք է անի դա. Այլ ճանապարհ նրանք Հայաստանին չեն թողել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ֆեյսբուք»-ի իր էջում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո հայերեն գրառում է կատարել:

«Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»,- գրել է.

Ֆրանսիայի առաջնորդը:Ելիսեյան պալատը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի առնչությամբ հայտարարել է, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության վերականգնման նպատակով իրավիճակը հնարավոր է կարգավորել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի միջոցով։ Սյունիքի իրադարձությունները Ֆրանսիան անվանել է «ներխուժում հայկական տարածք»։

ԱՄՆ-ը խոսել է «չսահմանազատված հատվածի շուրջ լարվածության աճի մասին»։ «Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի չսահմանազատված հատվածի շուրջ լարվածության աճի մասին տեղեկություններին: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև հաղորդակցություն է տեղի ունենում և զսպվածության կոչ ենք անում իրավիճակը խաղաղ ճանապարհով ապաէսկալացնելու համար», նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրությունում:

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ զրույցում եւս խոսել է «Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից իրականացված սադրիչ գործուղությունների» եւ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին։

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը դա անվանել է սովորական «միջադեպ», թեկուզ Արա Այվազյանը Լավրովին էլ է տեղեկացրել ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ոտնձգության անթույլատրելիության մասին։ ՌԴ կայքում կա հաղորդում Բաքվի արտգործնախարար Բայրամովի հետ Լավրովի զրույցի մասին։

“Կարևորվել է բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով նման բոլոր միջադեպերի լուծումը: Պատրաստակամություն է հայտնվել աջակցել Հարավային Կովկասում իրադրության հետեւողական կարգավորմանը», նշված է հաղորդագրության մեջ: Այսինքն՝ Մոսկվան իր դաշնակցի տարածք ներխուժումը համարում է սովորական միջադեպ, ինչպես Ադրբեջանը, որը հայտարարել է, որ «նկատի առնելով, որ անկախության ձեռքբերումից հետո հայտնի պատճառներով երկու երկրները չունեին լիակատար պետական սահման, ապա, բնական է, տեխնիկական հարցերով կարող են լինել նաեւ տարընթերցումներ», ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հայաստանի կառավարությունը պարտավոր է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, այլ ոչ թե ռուս-թուրքական ՀԱՊԿ։ Հայաստանին այլ ճանապարհ չեն թողնում, բացի Արցախի միավորումից եւ անվտանգության միջազգային երաշխիքներ պահանջելուց։ Ֆրանսիան պատրաստ է պրովայդերի դերն իր վրա վերցնել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика