Ինչքանով է Ձեր ծննդյան թիվն ազդում Ձեր ֆինանսական բարեկեցության վրա

Ծննդյան թիվն ուղիղ կապված է մարդու նյութական բարեկեցության հետ: Դա չի նշանակում, որ որոշակի թվին ծնված մարդն ավելի հարուստ կլինի մյուսից, ո՛չ: Հաշվարկելով սեփական հարստության գաղտնագիրը՝ դուք կկարողանաք իմանալ, թե ինչ ճանապարհներով է պետք գնալ, որպեսզի կարողանաք ձեռք բերել ֆինանսական անկախություն:

Օրինակ, դուք ծնվել եք 15 օգոստոսի 1972թ.: Պետք է այդ բոլոր թվերը իրար գումարել՝ 1+5+0+8+1+9+7+2=33=3+3=6: Այսպիսով Ձեր հարստության գաղտնագիրն է՝ 6: Հաշվարկեցի՞ք ձեր անձնական գաղտնագիրը: Ուրեմն՝ եկեք տեսնենք, թե ինչ է դա նշանակում:

Հարստության գաղտնագիր 1

Դուք ի ծնե առաջնորդ եք, կառավարիչ, ղեկավար, բայց ոչ մի դեպքում՝ կատարող: Դուք կարողանում եք հրամաններ արձակել և գիտեք, թե ինչպես պլանավորել գործողությունը, որպեսզի հասնեք մեծ հաջողությունների: Որպեսզի դառնաք ապահովված և կշիռ ձեռք բերեք մրցակիցների աչքերում, պետք է լինեք համբերատար ձեր ենթակաների հանդեպ, վարել ակտիվ կյանք և զարգացնել հումորի զգացումը:

Հարստության գաղտնագիր 2

Եթե սա ձեր գաղտնագիրն է, ապա նշանակում է՝ դուք պետք է իմանաք, որ «երկուսները» հազվադեպ են կարողություն ձեռք բերում միայնակ: Դա չի նշանակում, որ դուք չեք կարող հարստանալ: Ուղղակի պետք է գործել այնպիսի մարդկանց ընկերակցությամբ, որոնց հետ ունեք ընդհանուր նպատակներ: Դուք արագ ձեռք կբերեք ֆինանսական անկախություն, եթե ձեր մեջ զարգացնեք դիվանագիտական ունակությունները:

Շատ «երկուսներ» հարստություն են ձեռք բերում ընտանիքի օգնությամբ: Նրանք կա՛մ ամուսնական կապերով կապվում են արդեն իսկ բարեկեցիկ զուգընկերոջ հետ, կա՛մ էլ զարգացնում են բիզնեսը ընտանիքի, հարաբերությունների և երեխաների ոլորտում:

Հարստության գաղտնագիր 3

Բնույթով լավատես եք և անկեղծ ուրախանում եք այն ամենի համար, ինչ ունեք: Մեր օրերում դա հազվադեպ երևույթ է, որովհետև շատ մարդիկ, հասնելով հաջողության, միանգամից ցանկանում են նոր բարձունք գրավել: Նրանք մոռանում են «վայելել» ձեռք բերվածը և իրենց կյանքն սկսում է նմանվել մրցավազքի: Բայց դա ձեր մասին չէ: Որպեսզի բազմապատկեք այն, ինչ ունեք պետք է կարգավորեք կապը ինքներդ ձեզ հետ:

Զարգացրեք ինտուիցիան (ներըմբռնումը), դարձեք ավելի ուշադիր արտաքին իրադարձությունների հանդեպ և անընդհատ զարգացրեք ձեզ: Հատկապես ուշադրություն դարձրեք ձայնի հնչողությանը և խոսելու ունակությանը: Օգտակար ծանոթությունները նույնպես ավելորդ չեն լինի: Ջուրը ձեզ համար մեծ վտանգ է ներկայացնում: Այն ունակ է լվանալ «երեքների» ֆինանսական էներգիան:

Հարստության գաղտնագիր 4

Մանկուց լրջմիտ մարդ եք, ով մեծ պատասխանատվությամբ է մոտենում յուրաքանչյուր գործի: Մինչև գլուխ չհանեք ինչն ինչոց է՝ չեք նահանջի: Մեծ բարձունքների կարող եք հասնել՝ նախապատվությունը տալով մեծ նախագծերին: Փորձեք չվերցնել մանր գործեր: Հետևողական եք: Դուք միանման լավ կարողանում եք ղեկավարել մարդկանց կամ լինել ենթակա:

Զգուշացեք մոլախաղերից: Դրանք շատ վտանգավոր են «չորսերի» համար: Ձեզ կարող է դավաճանել ավելորդ ինքնաքննադատությունը, ծուլությունը, ղեկավարելու չափազանց մեծ ցանկությունը, որը սահմանակից է մարդկանց ճնշելու հետ:

Հարստության գաղտնագիր 5

Ձեզ իդեալական համապատասխանում է այն աշխատանքը, որտեղ դուք եք ձեր գլխի տերը։ Գալիս և գնում եք, երբ ցանկանում եք։ Բնույթով ակտիվ մարդ եք, ով հազվադեպ է հոգնում։ Ձեզ համապատասխանում է գործունեությունը, որտեղ պետք է որոշումներ կայացնել։

Եթե հնարավորություն է ընձեռվում, վերցրեք այն, մի՛ կասկածեք ոչ ձեր ուժերի, և՛ ոչ էլ հնարավորությունների վրա։ Ֆինանսական անկախությունը գալիս է, երբ համագործակցում եք այլ մարդկանց հետ։ Զգուշացեք էներգիան զուր է ծախսելուց։ Ուղղեք այն ճիշտ հունով։

Հարստության գաղտնագիր 6

Որպեսզի դառնաք ֆինանսապես անկախ մարդ, պետք է սովորեք համագործակցել մարդկանց հետ և հանձնարարություններ տալ։ Դուք դուր եք գալիս մարդկանց։ Ամենայն հավանականությամբ՝ աշխատում եք մեծ ընկերությունում։ Ենթականերին մեծ պահանջներ ներկայացնելով՝ մի՛ մոռացեք ինքներդ էլ դա անել։ Հաճախ «վեցերը» հաջողության են հասնում՝ աշխատելով որպես ուսուցիչ կամ բժիշկ։ Այնպիսի որակները, ինչպիսիք են հետաքրքրասիրությունը, հպարտությունը և քարսրտությունը կարող են խանգարել ձեզ՝ նպատակին հասնելու ճանապարհին։

Հարստության գաղտնագիր 7

«Յոթերը» սովորում են ամբողջ կյանքում։ Դա միայնակների թիվն է, սակայն մի՛ շտապեք վշտանալ։ Ժամանակը՝ անցկացրած ինքներդ ձեզ հետ, կարող եք ուղղել ճիշտ հունով։ Կարդացեք, մտորեք, գրեք։ Հնարավոր է՝ հորինեք որևէ նոր, յուրահատուկ բան և վաճառեք զգալի գումարով։ Ֆիզիկական աշխատանքը ձեզ համար չէ։ Ուշադիր եղեք մարդկանց, մի՛ հավատացեք առաջին պատահածին։ «Յոթերից» ստացվում են հրաշալի գրողներ, փիլիսոփաներ, ուսուցիչներ։ Ձեզ կարող են դավաճանել գաղտնապահությունը և ալկոհոլը։

Հարստության գաղտնագիր 8

«Ութերը» հարստանում են հազվադեպ, բայց դիպուկ։ Ապահովված մարդ դառնալու համար դուք պետք է հսկայական ջանք ու եռանդ թափեք։ Իզուր ժամանակ մի՛ ծախսեք՝ աշխատելով մեկ այլ մարդու ենթակայության տակ։ Զբաղվեք ձե՛ր գործով։ Շփվեք բիզնեսմենների և ազդեցիկ մարդկանց հետ։ Թող նրանք սկզբից ձեզ չընդունեն։ Ձեզ կարող է կործանել անհամբերատարությունը, իշխանության ձգտումը, ժլատությունը՝ համադրված անիմաստ ծախսելու սովորության հետ։

Հարստության գաղտնագիր 9

Ամեն գնով փորձեք դառնալ ղեկավար։ Թեկուզ ճանապարհը հեշտ չլինի, փոխարենը այնտեղ՝ վերևում, ձեզ է սպասում իրոք ամենալավը։ Ուշադիր եղեք ձեր ենթակաների հանդեպ։ Նրանց լսելու ունակությունը ոչ մեկ անգամ ձեզ կօգնի շատ դեպքերում։ Աշխատակիցներից մի՛ պահանջեք սեր, մի՛ չարաշահեք իշխանությունը և այդ ժամանակ կկարողանաք նրանց հետ սերտ հարաբերություններ ստեղծել։ Հակված եք ունայնության, դա կարող է կործանել ձեր կարողությունը։

Այսպիսով՝ յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ ֆինանսապես անկախ։ Պարզապես յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика