Դառը իրականությունը հորոսկոպի նշանների մասին․ Իսկ Դուք պատրաստ եք լսել Ձեր մասին այս իրականությունը

Դառը իրականությունը հորոսկոպի նշանների մասին․ Իսկ Դուք պատրաստ եք լսել Ձեր մասին այս իրականությունը․

Խոյ

Թեժ քննարկումներ սիրող, չար կենդանակերպի նշան: Նրանք պատրաստ են հարձակվել ցանակացածի վրա, ով իրենց բարկացնում է: Նա կվիճի ցանկացած տեղում ու ցանկացած ժամանակ՝ անկախ նրանից, թե ով է իր առաջ՝ բարեկամ, ազգական, թե ընկեր: Նրանք ագրեսիվ ու բռնկուն կարող են լինել, երբ փորձում են իշխել ու թելադրել կանոններ: Այդ ամենը կարող է այնքան ծայրահեղ ընթացք ստանալ, որ կնմանվի տագնապ բարձրացնող երեխայի վարքագծի:

Ցուլ

Ալարկոտ ու միշտ ոտքի տակ ընկնող մարդ: Այս կենդանակերպի նշանի մարդիկ բավականին կամակոր են: Երբ նրանց ինչ-որ բան նյարդայնացնում է, նրանք կամակորաբար հրաժարվում են առաջ շարժվել: Նրանք պարզապես կանգ են առնում տեղում ու ոչ մի ջանք չեն գործադրում որեւէ բան փոխելու համար: Ցուլերին բնորոշ է տենչալ մի բան, բայց միեւնույն ժամանակ չձգտել հասնել դրան: Նրանց սեփական կամակորությունը խանգարում է, որ առաջ շարժվեն:

Երկվորյակներ

Երվորյակների՝ լիակատար կանխատեսելի լինելը վստահաբար լավ նշան չէ: Նրանք մշտապես ինչ-որ պլաններ են կազմում, բայց այդպես էլ դրանք չեն իրականացնում: Նրանք շատ հաճախ են իրենց միտքը փոխում: Ինքնագիտակցության պակասն ու սոցիալական անկորողությունը հաճախ թույլ է տալիս նրանց ստախոս երեխաների հետ նույնացնել: Պետք է խելքը գլուխը հավաքել, որոշում կայացնել ու իրականացնել այն:

Խեցգետին

Զգայական ու վտանգավոր. Կան այնպիսի մարդիկ, որոնց անհրաժեշտ է ամեն ինչում վստահ լինել: Հակառակ դեպքում նրանց անվստահությունը հանգեցնում է այն մտքին, որ դուք նրանց հետ անկեղծ չեք կամ նրանց վատն եք ուզում: Խեցգետինները դյուրագրգիռ են, ըմբոստ ու մելանխոլիկ: Նրանք իրենց վատ կզգան՝ մտածելով, որ բոլորն իրենց մասին վատն են մտածում,մինչդեռ իրականում դա չի համապատասխանում իրականությանը:

Առյուծ

Մեծամիտ ու սնափառ: Առյուծները չափազանց բարձր են դասում իրենց էգոն: Պատճառն այն է, որ նրանց ցանկացած աշխատանք ու գաղափար հաջողությամբ է պսակվում, իսկ մյուսները հետեւում են նրանց՝ որպես լիդերի: Որոշ ժամանակ անց նրանք ստիպում են մտածել, որ երբեք չեն սխալվում: Նրանց մշտական եսակենտրոնությունը ստիպում է շրջապատի մարդկանց մտածել, որ նրանք ինքնասիրահարված են:

Կույս

Չափազանց հոգատար: Կույսերը պերֆեկցիոնիստներ են, որոնք չեն կարողանում այլոց քննադատությունն ընդունել հանգիստ: Նրանք կարծես ամուր պատ լինեն, երց հարցը վերաբերում է ինչ-որ բան անելու հստակ ձեւին: Դա ունակ է շատերին նյարդայնացնել ու կարծիք ստեղծել, որ կույսերը լսելու ունակություն չունեն:

Կշեռք

Նրանց դուր է գալիս մարդկանց հաճոյանալը: Կշեռքները փորձում են հնարավորինս հեռու մնալ զրպարտանքներից ու վիրավորանքներից: Նրանց մտքերը երբեք իրենց սեփականը չեն: Միայն մեկ դեպքում կշեռքները կարող են պակաս նյարդայնացնող լինել, եթե ուժ գտնեն իրենց մեջ մոտենալ ու ուղիղ խոսել իրենց զգացմունքների ու ապրումների մասին:

Կարիճ

Ինքնագոհ ու պահանջկոտ: Կարիճները սկզբում կարող են անվտանգ ու նույնսիկ թույլ թվալ, բայց դա այդպես չէ: Իրականում նրանք բավականին հաշվենկատ են: Նրանց հատուկ է խաղը միայն սեփական կանոններով, որպեսզի շրջապատում ամեն ինչ ու ամենքին հեշտ լինի կառավարել ու մանիպուլացիայի ենթարկել: Նրանց երկերեսանիությունը շատերին է բարկացնում:

Աղեղնավոր

Աղեղնավորները սիրում են քննարկել մեծ իրադարձություններ: Նրանք դատարկ ու մակերեսային մարդիկ են, ովքեր միշտ կարիք ունեն հետեւել նոր ու տարածված թրենդներին: Նրանց կամակորությունն ու հիմարությունը ոչ միայն նյարդայնացնում է մարդկանց, այլեւ տհաճ է դարձնում այս նշանին:

Այծեղջյուր

Ծայրահեղական ու ինքնավստահ: Նույնիսկ իրենց ամաչկոտությամբ հանդերձ, այծեղջյուրները կօգտագործեն ձեզ, որ հասնեն իրենց ցանկալիին: Նրանք անխիղճ են, կամակոր ու միշտ վստահ են, որ իրենք են ճիշտը: Դա նրանց վերածում է ինքնագոհ գլուխգովաններին: Նրանք գնահատում են ձեզ այն դեպքում, եթե չեն կարողանում ոչինչ ձեր դեմ ձեռնարկել:

Ջրհոս

Անկեղծ չեն իրենք իրենց հանդեպ: Երբ ինչ-որ մեկն իսկապես անում է ամեն բան, որ դառնա այնպիսի մարդ, ինչպիսին իրականում չի հանդիսանում, դա իրոք բավականին նյարդայնացնող է: Նրանց մի փոքր տարօրինակ վարքագծի հետ ստիպված ենք լինում հաշտվել, բայց եթե նրանք մի փոքր ավելի նրբանկատ լինեն, նրանց պահվածքն ավելի տանելի կլինի:

Ձկներ

Այս կենդանակերպի նշանը բավականին ցրված է: Նրանք կարող են այնքան նրբազգաց լինել, որ իրենց բարության պատճառով կկորցնեն ամեն ինչ: Բիզնեսին վերաբերող հարցերում նրանք կարող են անփույթ լինել, ոչ վստահելի ու անարդյունավետ: Ձկների թերությունն այն է, որ նրանք մշտական չեն, բամբասկոտ են ու միեւնույն ժամանակ շատ միամիտ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика