Եթե որոշենք բոլորին կարող ենք ոչնչացնել, բոլորին. ԳՇ պետի տեղակալ

Առայժմ մենք փորձում ենք իրավիճակը կարգավորել քաղաքական եւ դիվանագիտական ​​միջոցներով: Բայց եթե որոշենք, ոչնչացնելու ենք բոլորին: Դուրս գալ նրանք չեն կարողանա : Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Է. Ասրյանը, որը տեղեկացրեց նաև, որ այս պահին Հայաստանի տարածքից ներս գտվում են հակառակորդի մոտ 1000 զինծառայող։

«Մենք կարող ենք ոչնչացնել Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած բոլոր ադրբեջանական զինվորականներին»,- հավաստիացրեց նա։

Ասրյանը հերքեց խոսակցությունները,  թե երկրի քաղաքական ղեկավարությունը հրահանգել էր զենք չկիրառել: «Նման հրամաններ տալիս է ռազմական ղեկավարությունը: Քաղաքական ղեկավարությունը որոշում է, թե ինչպես կարգավորել հարցը: Եթե ​​մենք զգանք, որ կան նախադրյալներ, որ Ադրբեջանը մտադիր է ուժային մեթոդների դիմել, ապա կանխարգելիչ հարված կհասցնենք:

Մենք կոչնչացնենք մեր տարածքում անօրինական կերպով գտնվող նրանց ամբողջ զինված անձնակազմը: Նրանք բոլորը թիրախավորված են: Մենք տեսնում ենք նրանց բոլոր վրանները: Առայժմ, իմ գնահատմամբ, նախադրյալներ չկան»,-  ասաց նա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика