Մենք կարող ենք գերեվարել հակառակորդի զինծառայողներին. ԳՇ պետի տեղակալ

Մենք ունենք նրանց գերեվարելու հնարավորություն: Մենք կարող ենք գերեվարել նրանց 20-50 զինվորականի: Նրանք նույնպես կգերեվարեն եւ այդպես անվերջ: Քանի որ մենք փորձում ենք իրավիճակը դիվանագիտական ​​ճանապարհով լուծել, վերականգնել սահմանը՝ առանց զենք օգտագործելու եւ ստիպել նրանց հետ քաշվել:

Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Է. Ասրյանը։

Կա նաեւ ուժ կիրառելու եւ նրանց նահանջել ստիպելու տարբերակը: Գերեվարումը, իհարկե, նույնպես մեթոդ է, բայց դա խնդրի լուծմանը չի հանգեցնում: Հակառակը, ի վերջո դա բախման կհանգեցնի: Բայց բոլոր տարբերակները քննարկվում են, որոշումը կկայացվի »,- ասաց նա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика