Լիլիթ Հովհաննիսյանը վերջապես հրապարակեց իր բալիկի առաջին տեսանյութը

Լիլիթ Հովհաննիսյանի երգարվեստի սիրահարները երգչուհու չափ ուրախացել են, որ նա շուտով մայրիկ է դառնալու։ Թերևս դա է պատճառը, որ Լիլիթն ակտիվորեն պատմում է նրանց իր մայրական փոքրիկ ուրախությունների մասին՝ արժանանալով ջերմ արձագանքների։

Երգչուհին հերթական հրապարակումն է արել, որը կրկին ջորմորեն է ընդունվել։ Լիլիթ Հովհաննիսյանն իր ապագա բալիկի մասնակցությամբ մի փոքրիկ տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է սպասվելիք փոքրիկը մայրիկի արգանդում։

Ակնհայտ է, որ երգչուհին երջանիկ է այն մտքից, որ շուտով մայրիկ է դառնալու։ Լիլիթը գնացել է հերթական բժշկական հետազոտության, որի ժամանակ ուլտրաձայնային հետազոտող սարքով մայրիկը կարողացել է տեսնել իր բալիկին։

Իր երջանիկ մայրության բերկրանքը Լիլիթը նկարահանել ու տեղադրել է իր սոցհարթակում՝ ուրախությունը կիսելով հետևորդների հետ։ Երգչուհու հրապարակման ներքո տեղ են գտել բազմազան ջերմ մեկնաբանություններ։

Լիլիթի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել կից բերված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика