Պատրաստեք շատ փափուկ և փքուն կարկանդակներ այս պարզ բաղադրատոմսով

Շատ փափուկ, օդային, փքուն կարկանդակներ՝ ցանկացած միջուկով։ Բաղադրատոմսն ամենապարզն է, սակայն վերջնական արդյունքն ուրախացնում է։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • եռման ջուր և կաթ՝ յուրաքանչյուրը 250 մլ
  • ալյուր՝ 160 + 540գ
  • թարմ խմորիչ՝ 25 գ
  • հալացրած կարագ՝ 100 գ
  • շաքարավազ՝ 1ճ․գ․
  • աղ՝ 1,5թ․գ․
  • աղացած միս՝ 500գ
  • սոխ՝ 1 հատ
  • կարագ, ձեթ
  • աղ, համեմունքներ, կանաչի

Պատրաստման եղանակ․

  1. Եռման ջուրը խառնել կաթի հետ, ավելացնել 160 գ ալյուր, աղն ու շաքարավազը, նաև խմորիչը։ Խառնել և թողնել 10 րոպե։
  2. Ավելացնել մնացած ալյուրը և հալացրած կարագը։ Խմոր հունցել և ծածկել կափարիչով, թողնել տաք տեղում՝ 1 ժամ։
  3. Միջուկի համար ձեթով ու կարագով տապակել կտրատած սոխը, ավելացնել միսը, համեմել աղով։
  4. Երբ միջուկը պատրաստ լինի, ավելացնել մյուս համեմունքները և մանր կտրատած կանաչին։
  5. Խմորից փոքր կտորներ պոկել, կարկանդակներ ձևավորել և տապակել լավ տաքացրած ձեթի մեջ։

Խմորի առանձնահատկության շնորհիվ կարկանդակները յուղոտ չեն ստացվի։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика