Գասպարյան, Տոնոյան, իսկ Դուք ոչինչ չունեք ասելու. Թե մտածում եք որ…

Տիգրն Աբրահամյանը գրել է. Մեր տղերքի աճյ ունների շուրջ ստեղծված այս սար սափելի իրավիճակում անընդհատ մտքիս պաշտպանության նախարարի եւ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի լռությունն է։ Նույնը վերաբերվում է նաև պատե րազմի օրերին այդ պաշտոնները զբաղեցնող Օնիկ Գասպարյանին և Դավիթ Տոնոյանին։

Ինձ պետք չէ լսել այս գերատեսչությունների մի քանի էջանոց պաշտոնական հաղորդագրությունները, թե՝ գիտե՞ք, որ դրա պատասխանատուն, օրինակ՝ առողջապահության նախարարությունն է կամ այս կամ այն բժշկական կենտրոնն է:

Այս մարդիկ՝ ժամկետային, պայմանագրային, սպա, պահեստազորային, թե կամավորական, ճակատում են եղել կամ այնտեղ մեկնել ձեր հրամաններում, դուք եք այդ մարդկանց պատասխանատուն, թե՛ խաղաղ պայմաններում, և թե՛ Նաև պատե րազմում։

Նիկոլ Փաշինյանի ու իր նեղ խմբակի վերաբերյալ ամեն ինչ ասվել է՝ նրանց մասով ամեն ինչ պարզ է, սակայն մեկ է՝ ես որևէ ձևով չեմ կարողանում հասկանալ պաշտպանական գերատեսչության, նրա առանձին դեմքերի լռությունը։ Ետ ինչքա՞ն թանկ է ձեր համար պաշտոնը, որ ձեր լռությամբ անարգում եք բանակը։ Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան, իսկ դուք ոչինչ չունե՞ք ասելու։

Թե՞ մտածում եք, որ եթե այս պահին պաշտոն չեք զբաղեցնում տղերքի այս վիճակի մասով պատասխանատվություն չունեք դուք: Թե՞ ձեր համար մեկ է այս ամենը, ասեմ իմանաք՝ այդպես է ստացվում։ Հենց միայն ձեր լռությունն ամեն ինչ ասում է ձեր, ձեր ապրածի ու չապրածի մասին, ձեր խղճի ու արժանապատվության վերաբերյալ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика