Ինչ է կատարվել. Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին Քննչական ծառայություն են հրավիրել

Արցախյան պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմի օրերին և հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին դավադիր, նախապես պլանավորած գործողությունների մասին, որոնք ի վնաս մեր հայ զինվորի էր արվել։ Ես, որպես հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայր, ակնկալում էի, որ մի օր Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները կթակեն իմ և մյուսների դուռը նշված ոլորտի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու նպատակով։

Բայց ո’չ, այսօր Քննչական ծառայությունը հրավիրում է Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին քննչական ծառայություն՝ քաղաքական բացահայտումների համար։ Ծանուցումը տեղադրում եմ:

Հ.Գ Վերջապես հարգել սովորեք»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика