Երեկ գրել էի որ Քոչարյանին իսկական հավատացյալը ձայն չի տա երբեք, բայց արի ուտես, որ երեկ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում տեղի է ունեցել հետևյալը

Համլետ Օծունեցին իր էջում գրել է. Երեկ գրել էի, որ իսկական հավատացյալը Ռոբերտ Քոչարյանին ձայն չի տա: Կարծես սիրտս բան էր հուշել. այսօր տեղեկանում եմ, որ երեկ Գյումրու ,,Յոթ վերք՛՛ եկեղեցիում փառքով և պատվով ընդունել են ժողովրդին ժեխ, անմակարդակ, անգրագետ և ուրիշ արհամարհական խոսքերով վիրավ որողների շեֆին:

Նրան, ով կաթողիկոսի երեսին ծիծաղել է աջը համբուրելու համար պարզելու վրա ու ուսին թփթփացրել, թե՝ այ հարիֆ, դու ով ես, որ ես էլ քո ձեռը պաչեմ: Ծաղկաձորում մի սփյուռքահայ պատանի ասել է, թե պարոն Քոչարյան, ձեզ հիշում եմ, մեր քաղաք դուք եկել էիք կաթողիկոսի հետ:

Ծիծաղել է և ասել՝ էդ ինքն էր ինձ հետ եկել ձեր քաղաք: Շուշիի եկեղեցու վերաբացմանը չի գնացել, ասել է, թե ես խո տերտեր չեմ, որ պատարագի մասնակցեմ: Եվ այլն, և այլն: Ապա ինչո՞ւ են եկեղեցականները նրան մեծարում:

Քանի որ նա չի ասում՝ ինչո՞ւ եք թալա նում պետությունը, ինչո՞ւ եք ձեր հոտին հիմարի տեղ դնում, ինչո՞ւ եք դուք վերացրել թեմական խորհուրդները… Իսկ խորհուրդները վերացրել են, որպեսզի մոմի բիզնեսը անվերահսկելի լինի, որպեսզի մանկական այգին յուրացնեն, որ մանկապարտեզներում և դպրոցներում ապօրինի եկեղեցիական արարողություններ անցկացնեն…

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика