Լավ լուր արտագնա աշխատանք մեկնողների համար

Մարատ Հուսնուլինի խոսքով՝ ներկայում Ռուսաստանում շինհրապարակներում 1,5-2 մլն աշխատողի կարիք կա։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Ռուսաստանում նախատեսում են հեշտացնել աշխատանքային միգրանտների մուտքը երկիր։ Այս մասին Instagram-ի եթերում հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Հուսնուլինը։

Նրա խոսքով ՝ նման որոշումը կապված է շինհրապարակներում աշխատուժի պակասի հետ։ Ներկայում Ռուսաստանում շինհրապարակներում 1,5-2 մլն աշխատողի կարիք կա։ «Առաջիկա ամսվա ընթացքում կհեշտացնենք ընթացակարգը՝ աշխատողներ երկիր բերելու համար»,– ասել է նա։

Ռուսաստանի փոխվարչապետը նաև նշել է, որ այսօր Ռուսաստանում շինարարական ինֆլյացիայի աճ է նկատվում հետկորոնավիրուսյան բումի պատճառով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика