Գեներալ Կոսոբոկովի անսպասելի հրամանը և Ադրբեջանի արձագանքը․ Մանրամասներ

Գեներшլ Կпսոբпկովի անսպшսելի հրшմանը шդրբեջшնցիներին հпւնից հшնել է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների եւ ադրբեջանցիների հարաբերությունները գնալով սրվում են։

Վերջին շրջանում ադրբեջանցիներն ամենօրյա ռեժիմով սադրանքների են գնում՝ Շուշիի հատվածում ճանապարհն են փակում, խախտում են հրադադարի ռեժիմը՝ անկանոն կրակ բացելով, երբեմն նաեւ Ստեփանակերտի ուղղությամբ։ Արցախի աղբյուրների փոխանցմամբ, ադրբեջանական կողմը պլանավորված է սադրում՝ փորձելով ցույց տալ, որ դրության տերն իրենք են, խաղաղապահները ժամանակավոր են եւ խաղաղություն չեն հաստատում։

Մեր աղբյուրի կարծիքով՝ նրանց առջեւ կանաչ լույս են վառում Արցախի եւ ՀՀ իշխանությունները, որոնք չեն արձագանքում այդ սադրանքներին, հաղորդագրություններ չեն տարածում հրադադարի ռեժիմը խախտելու մասին, նոտաներ չեն հղում, միջադեպերի վրա չեն հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը

Վերջերս էլ Շուշի տանող ճանապարհի սկզբում ադրբեջանցիները տեխնիկա են կենտրոնացրել՝ իբրեւ թե ճանապարհն են սարքում։ Մի քանի ժամ փակված է եղել Ստեփանակերտ տանող ճանապարհը, լուրը հասել է խաղաղապահներին։

Ռուստամ Մուրադովը կապ է հաստատել ադրբեջանցի պարետի հետ, ով պատասխանել է, թե՝ լավ ենք անում, մեր ճանապարհը չէ՞, ինչ կուզենք, կանենք։ Մուրադովը 2 ԲՏՌ է ուղարկել «դեպքի վայր» եւ հրահանգել ադրբեջանական տեխնիկան ոչնչացնել։

Այդպես էլ արել են՝ ճանապարհը փակած տրակտորը հրել-գցել են ձորը։ Հիշեցնենք, որ Մուրադովի ծառայության ժամկետը լրացել է, նրան, մեր տեղեկություններով, կփոխարինի գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։

Ավելի վաղ Կոսոբոկովը զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Ժամանակին նա եղել է Աբխազիայում ռուսական ռազմական բազայի հրամանատարը։ Նշենք նաև, որ սեպտեմբերի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ անձնակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը անձնակազմի հրամանատարի պաշտոնում։

Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 10 ամիս։ Սակայն լարվածությունը միայ այս դեպքով չէր սահմանափակվել․ Մասնավորապես օրերս Ադրբեջանն Արցախում ռուս խաղաղապահ կոնտինգենտին մեղադրել է, որ խաղաղապահների անգործության ֆոնին Արցախ են տեղափոխվում Հայաստանի ԶՈւ զինծառայողները։

2021 թ-ի օգոստոսի 9-ին ադրբեջանական caliber. az պարբերականը, որը հայտնի է որպես իշխանամետ, սենսացիոն նյութ էր հրապարակել Հայաստանի ԶՈւ զինծառայողներին Արցախ տեղափոխելու մասին։

«…Հայաստանն այնտեղ անձնակազմ է տեղափոխել տասներկու «ԿամԱԶ»-ով և երեք «Ուրալով», ինչպես նաև մի քանի «ԿՈւՆԳ»-ով (ունիվերսալ զրոյական ծավալի բեռնախցիկով բեռնատար, որով զինծառայողների են տեղափոխում)։ Բացի այդ, Հայաստանից Ղարաբաղ քաղաքացիական հագուստով զինծառայողներ են տեղափոխվում մարդատար ավտոմեքենաներով», — ասված է հաղորդագրությունում։

Ընդգծվում է, որ այս գործողությունները տեղի են ունենում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի լուռ համաձայնությամբ։ Հաջորդ օրը Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարության տեղեկատվական թերթիկում հաղորդագրություն է հայտնվել նրանց պատասխանատվության տակ գտնվող գոտում փոխհրաձգության մասին։

«…Օգոստոսի 9-ին ժամը 17.45-ին Շուշա բնակավայրի հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ու Ադրբեջանի զինված ուժերի միջև։

Ռուս խաղաղապահների ջանքերով հրաձգությունը դադարեցվել է, տուժածներ չկան։ Այս փաստի առթիվ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ քննություն է իրականացնում»։

Բաքվում միանգամից ուշադրություն են դարձրել նրան, որ խաղաղապահները փոխել են իրենց հռետորաբանությունն Արցախում հայկական զինված ուժերի վերաբերյալ։ Նախորդ համանման հաղորդագրությունում նրանք նշվում էին որպես «Հայաստանի զինված ուժեր»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել, որում Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման օրվանից ի վեր առաջին անգամ փաստացի մեղադրել է ռուսական կոնտինգենտին անգործության համար։

Ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների միջև հարաբերությունները էլ ավելի սրվեցին օրերս Ալիևի խորհրդականի ռուսների հասցեին կոշտ հայտարարարություններ անելուց հետո։ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր, BBC-ի ադրբեջանական ծառայությանն ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը:

«Ողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը», — ասել է նա, հավելելով` ռուս խաղաղապահները տեղակայվել են Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի շրջանի որոշակի հատվածներում` նոյեմբերի 10-ի հայտարարությանը համապատասխան:

Նախագահ Ալիևի խորհրդականը նշել է, որ եռակողմ այդ հայտարարությունը սահմանել է խաղաղապահ ուժերի տեղակայման քաղաքական և որոշ չափով`իրավական շրջանակները։

«Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնություններին ու հավելյալ իրավական մեխանիզմներին, ապա կողմերի միջև այդ հարցի վերաբերյալ նախնական շփումներ եղել են, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են», — ասել է նա:

Թե կոնկրետ ում միջև են քննարկումները և ինչ ձևաչափով` Ադրբեջանի նախագահի խորհրդականը չի հստակեցրել: Բանակցությունների ու քննարկումների մասին չեն խոսել նաև հայկական կողմից: Պաշտոնական Երևանը միայն հայտարարում է, թե Բաքուն մինչ օրս ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել, և լայնածավալ հակաքարոզչություն է իրականացնում նրանց դեմ:

«Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը», — օրեր առաջ ասել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը:

Ղարաբաղյան հակամարտությանը հետևող միջազգային փորձագիտական խմբերից մեկը ամիսներ առաջ որոշ փակագծեր էր բացել` կուլիսային քննարկումների վերաբերյալ:

Ադրբեջանցի մի պաշտոնյա, մասնավորապես, անանուն մնալու պայմանով, Միջազգային ճգնաժամային խմբին պատմել էր, որ դեռ անցած տարվա դեկտեմբերին`պատերազմական գործողությունների ավարտից շաբաթներ անց, Մոսկվան մի փաստաթուղթ է ներկայացրել Երևանին և Բաքվին, որտեղ գրված է եղել, թե ինչ դեր են ստանձնելու ռուս խաղաղապահները և ինչ խնդիրներ են լուծելու Ղարաբաղում:

Ադրբեջանը մի շարք դրույթների հետ համաձայն չի եղել։ «Նրանք ցանկանում են, որ Ռուսաստանը հստակ հայտարարի` տարածքը, որտեղ տեղակայված են խաղաղապահները, գտնվում է Ադրբեջանում»,- Ճգնաժամային խմբին պատմել է հայաստանցի մի պաշտոնյա`հավելելով` այդ պահանջը մերժվել է Երևանի ու Ստեփանակերտի կողմից:

Ռուս պաշտոնյաներից մեկն էլ, կրկին անանուն մնալու պայմանով, փոխանցել էր, որ Կրեմլը չի ձգտում ստանալ այդ փաստաթուղթը`ամեն գնով:

«Մոսկվայի համար կարևոր է, որ խաղաղապահների իրավունքներն ու պարտականությունները ընդունելի լինեն թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար», — ասել է ռուս պաշտոնյան, հավելելով․ — «Մոսկվան նախընտրում է սպասել, մինչև Բաքուն կմեղմի իր դիրքորոշումը»:

Միջազգային ճգնաժամային խմբի այս զեկույցը հրապարակվել էր անցած հունիսին, անցել է առնվազն երեք ամիս, սակայն, այս հարցում առաջընթաց դեռ չկա:

Փաստացի, մոտ մեկ տարի է`նոյեմբերից ի վեր, հազարավոր ռուս խաղաղապահներ Ղարաբաղում են միայն եռակողմ հայտարարության համաձայն, որտեղ նրանց վերաբերյալ ընդամենը երեք նախադասություն կա: Ըստ այդմ, նշվում է, որ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից:

Պուտինի, Ալիևի և Փաշինյանի ստորագրած այդ հայտարարությունը, մինչդեռ, չի հստակեցնում`կոնկրետ ինչ լիազորություններ ու իրավասություններ ունեն ռուս խաղաղապահները, և ինչ կարող են անել, եթե, ասենք, շփման գծում լարվածությունը կրկին աճի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика