Ինչ առաջարկ է արել Պուտինը. «ՌԻԱ Նովոստին» առաջին տեղեկությունը հրապարակեց

«ՌԻԱ Նnվnստին» առաջին տեղեկատվությունը հրապարակեց․ Ինչ է առաջարկել Պուտինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է «ստուգել ժամացույցները» ԱՊՀ գագաթնաժողովի նախաշեմին, որը կանցկացվի հոկտեմբերի 15-ին Մինսկում:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Կրեմլում ընթանում են բանակցություններ Պուտինի և Փաշինյանի միջև: Ողջունելով միմյանց՝ քաղաքական գործիչները գրկախառնվել են:

«Մենք մշտական ​​կապի մեջ ենք հեռախոսով, իհարկե, անձնական հանդիպումները միշտ արդյունավետ են անցկացվում` ցանկալի արդյունքի հասնելու համար: Հուսով եմ, որ այս անգամ էլ այդպես կլինի: Մենք կխոսենք պաշտոնական և ոչ պաշտոնական միջավայրում, միասին կճաշենք, կքննարկենք ընթացիկ հարցերը, կխոսենք հեռանկարների մասին:

Շուտով մենք կունենանք ԱՊՀ գագաթնաժողով: Ես կցանկանայի «ստուգել ժամացույցները» այս ուղղությամբ, և, իհարկե, մեր փոխգործակցության հիմնական հարցերի վերաբերյալ, այդ թվում տարածաշրջանում կարգավորման՝ ներկայումս և երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Պուտինը Փաշինյանին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика