Նոր որոշում. ՊՇՌ թեստ` պատվաստման երկրորդ դեղաչափը ուշ ստանալու դեպքում պետք է…

ՀՀ առողջապահության նախարարի հոկտեմբերի 8-ի հրամանում փոփոխություններ են կատարվել։ Նոյեմբերի 1-ից կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջև սահմանված ինտերվալի առավելագույն ժամկետից ավելի ժամանակահատվածի դեպքում երկրորդ դեղաչափը չստացած և բացարձակ հակացուցում չունեցող աշխատողները պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Հեռավար եղանակով աշխատողը ամեն անգամ աշխատավայր ներկայանալիս ներկայացնում է ՊՇՌ հետազոտության բացա-սական արդյունքը հավաստող առավելագույնը72ժամ վաղեմության սերտիֆիկատ,եթե նախորդը ներկայացնելու պահից անցել է 14 օր։ Հաստատված պահանջներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հոկտեմբերի 14-ից»,- նշում են գերատեսչությունից։

Նշենք,որ COVID-ով հիվանդացած և բուժված մարդը 90 օր ազատվումէՊՇՌ թեստ հանձնելու կամ պարտադիր պատվաստվելու պահանջից: Այսինքն` նախորդ 90 օրվա մեջ հիվանդացած անձինք բացառություն են։ Նրանք թեստ չեն հանձնելու ու չեն պատվաստվելու։

Հիշեցնենք`ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հոկտեմբերի1-իցՀՀ բոլոր աշխատող քաղաքա-ցիները պարտավոր են գործատուին ներկայացնել ՊՇՌ թեստավորման պատասխան կամ պատվաստման հավաստագիր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика