Սերժի թալանչի եղբոր ամբողջ ունեցվածքը պետականացվում է․ Մանրամասներ․ Տեսանյութ

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի որդին և դուստրը դիմել են վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց գույքը ուսումնասիրելու դատախազության որոշումը: Մեկ այլ դիմումով էլ Անի և Նարեկ Սարգսյանները պահանջում են անվավեր ճանաչել նոր ժամկետ սահմանելու մասին որոշումը. տեղեկացնում է Հանրային ՀԸ-ն:

Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետ Սիրո Ամիրխանյան — Չորս դիմում է ներկայացվել վարչական դատարան, որոնցից երեքով դատարանը որոշում է կայացրել գործը ըստ ենթակայության ուղաևրկելու մասին: Նշված դիմումներն ուղարկվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններ:

Ներկայումս դիմումները քննության փուլում են, և վերջնական դատական ակտեր կայացված չեն: Սարգսյանների ներկայացրած դիմումները թեև նույն բովանդակությունն ունեն, սակայն մակագրվել են տարբեր դատավորների, ու դրանցից մեկն առհասարակ վարույթ չի ընդունել:

Սիրո Ամիրխանյան — Դատավորը որոշում է կայացրել հայցադիմումից վարույթ ընդունելը մերժելու մասին՝ պատճառավանելով, որ նախ նշված գործը ենթակա չէ քննության Վարչական դատավարության օրենսգրքով ենթակա կարգով, բացի դրանից՝ դատարանը պատճառաբանել է, որ նշված որոշմամբ բողոքարկման ընթացակարգ նախատեսված չէ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով:

Միևնույն ժամանակ ավելացրել է, որ նշված որոշումները բովանդակային առումով անձի համար որևէ անբարենպաստ հետևանք չեն առաջացնում: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցով դատախազության ուսումասիրությանը ծանոթանալուց հետո Անի և Նարեկ Սարգսյանների ներկայացրած դիմումները կարող են քննության առարկա դառնալ, երբ դատախազությունը գույքի բռնագանձման հարցով հայցադիմում ներկայացնի դատարան:

Մանրամասն դիտեք ստորև տեսանյութում

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика