Արտակարգ դեպք․ Քարկոծել են Երևան Գյումրի մարդատար գնացքը․ Մանրամասներ

Ընկերությունը քաղաքացիներին կրկին հիշեցնում է, որ հնարավոր է` քրեական պատասխանատվություն կրեն այն մարդիկ, որոնց անօրինական գործողությունները կարող են սպառնալ երթևեկության անվտանգությանը։ ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող էլեկտրագնացքի վրա անհայտ անձինք քարեր են նետել, ինչի հետևանքով կոտրվել է էլեկտրագնացքի կողային պատուհաններից մեկի ապակին։

Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղիների» մամուլի ծառայությունը` հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 23–ին։ Տեղեկացվում է, որ միջադեպը գրանցվել է Նորագավիթ-Երևան հատվածում: Բարեբախտաբար, ուղևորներից ոչ ոք չի տուժել։

Հարավկովկասյան երկաթուղու անվտանգության ծառայության աշխատակիցները, իրավապահ մարմինների հետ համատեղ, միջոցներ են ձեռնարկում հարձակվողին հայտնաբերելու ուղղությամբ: Ընկերությունը քաղաքացիներին կրկին զգուշացնում է, որ երկաթուղու երթևեկության անվտանգության նկատմամբ պետք է պատասխանատու վերաբերմունք ունենալ, ինչպես նաև հիշեցնում, որ հնարավոր է` քրեական պատասխանատվություն կրեն այն մարդիկ, որոնց անօրինական գործողությունները կարող են սպառնալ երթևեկության անվտանգությանը կամ ուղևորների կյանքին ու առողջությանը։

Ընկերությունը նաև ծնողներին կոչ է անում բացատրել երեխաներին և դեռահասներին երկաթուղու վրա անպատասխանատու պահվածքի հնարավոր ծանր հետևանքները: «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը:

Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика