Ինչ է կատարվել Ազգային ժողովի դահլիճում․ Տեսանյութ

Ինչպես հայտնել էինք, անվտանգության աշխատակիցներն ԱԺ ամբիոնից հեռացրել էին ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ «Արցախն ուրացողը դավաճան է» արտահայտության համար:

«Արցախը ուրացողը դավաճան է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց անջատել Մանուկյանի խոսափողը. «Զբաղեցրե՛ք Ձեր տեղը․․․ Խնդրում եմ անվտանգության աշխատակիցներին պարոն Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից»,- ասաց փոխխոսնակը: Հայտարարվեց ընդմիջում:

Տեղեկացնենք, որ Մանուկյանից առաջ ելույթ էր ունենում ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը: Նա նշել էր, որ սրիկայություն է վարկաբեկել հիմնադրամը:

ՀԻշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է ընդդիմության նախաձեռնած «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ընդդիմության հեղինակած նախագիծը:

Մանրամասն դիտեք ստորև տեսանյութերում

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика