Որոշ մարզերում այսօրվանից ոչ աշխատանքային օրեր են սկսվել․ Մասնակի «լոքդաուն» է

Վեց մարզերում այսօրվանից ոչ աշխատանքային օրեր են սկսվել. մասնակի «լոքդաուն» է Վեց մարզերում այսօրվանից ոչ աշխատանքային օրեր են սկսվել. մասնակի «լոքդաուն» է․ Ռուսաստանի վեց մարզերում` Վորոնեժի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Կուրսկի, Սամարայի մարզերում և Պերմի երկրամասում, հոկտեմբերի 25-ից ոչ աշխատանքային օրեր են սկսվում։

Ոչ աշխատանքային օրերը հայտարարել են մարզային իշխանությունները` նպատակ ունենալով կանխել կորոնավիրուսի տարածումը։ Ռուսաստանի այդ մարզերում ոչ աշխատանքային օրերը չեն համընկնում դաշնայինի հետ, որոնք նախատեսված են հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը։

Մի շարք այլ մարզերում հանգստյան օրերը ևս ավելի շուտ կսկսվեն` Հյուսիսային Օսեթիայում` հոկտեմբերի 26-ից, Սարատովի մարզում` 27-ից, Մոսկվայում և Մոսկվայի մարզում` 28-ից։ Այս մասին հայտնում է rosbalt–ը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика