«Ազգիս դեմքը․ Պատերազմ սկսվեց, տղես մեռավ, Նիկոլ ջան, Էն տելեվիզրի վարկի պահը ի՞նչ եղավ

Դերասան, նկարիչ, քանդակագործ Հայկ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աբառիգով տելեվիզր վեկալիմ, չէի կարըմ փակեի, Նիկոլն ասավ վարկը չե՞ս կարըմ փագաս` փողոց փագա, հեղափոխությունից հետո սաղիդ վարկերը կջրենք։

Հեղափոխությունն արինք, վարկերը չջրեց, կամեռաները շատացրեց, գները բարձրացրեց, պատերազմ սկսեց, տղես մեռավ, ախպորս ու ախպորս տղուն գերի հանձնեց հողի հետ միասին, առանց դուրս բերելու, ընդեղ տանջամահ արեցին։

Հմի Նիկոլ ջան, էն տելեվիզորի պահը ի՞նչ եղավ, ցավդ տանեմ, թե պետք ա, էլի կարամ քեզ ձեն տամ, հելնեմ փողոց քո հմար, բայց էդ վարկը ջրի էլի ցավդ տանեմ։

Ազգիս դեմքը․․․ Ու սրանց մեջ իմ նախկին ընկերներից լիքը մարդիկ` միջինից բարձր եկամուտով, օֆիսի աշխատողներ, ծրագրավորողներ, միջին գործատերեր, նենց մարդիկ` էն որ «օյ, ես հայկական անմակարդակ ֆիլմեր չեմ նայում, մենակ նեթֆլիքս ու օնլի ինգլիշ բեյբի», հելել փողոց էին փակում, որովհետև իրանց «նա սլաբո» էին բռնել, ասելով` տեղդ տաք ա, դու լավ տեղավորվել ես կյանքում, դրա համար թքած ունես երկրիդ վրա, անթասի՛բ, հելի հանուն արդարության փողոց փակի, սրանք էլ մեղքի զգացումից էշ-էշ գնում էին փողոց փակելու, մի երկու հատ էլ յութուբով ռոլիկ էին նայում, թե դրսում ինչ մոդայիկ բան ա ըմբոստանալը ու վսյոոո էլ դեմներն առնել չէր լինում, էս բոմժ եզերից բեթար էին պայքարում․․․

Ծտե՜ր, մի հատ կողքերդ չէի՞ք նայում, չէիք տեսնում, ինչ մասսայի մեջ եք ու ինչ մակարդակի մարդկանց հետ են ձեր քաղաքական հայացքները համընկնում, գոնե դրանից ջոկեիք, որ մի բան ճիշտ չի։ Կամ Նիկոլի մասին, որ ասում էիք «վերջապես ինտելեկտուալ ու օտար լեզվով խոսացող ղեկավար ունեցանք», հո դուք անասու՞ն չեք․․․

Հիմա էլ չեք լսում չէ՞, ի՞նչ ա խոսում ու ո՞նց, հիմա դուք «օյ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», գնացել կպել եք ձեր օֆիսային գործերին, կոդ մոդ եք գրում, ջայլամի քաղաքականությամբ, մթոմ էս արհավիրքն ու պատուհասը դուք չեք բերել գլխներիս»։ Աղբյուրը` Հայկ Միրզոյան

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика