Որտեղ է աշխատանքի անցել Նիկոլ Փաշինյանի տղեն և որ երկրին է պատկանում այդ ընկերությունը

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «ՎԱՐՁԱՀԱՏՈՒՅՑ ԵՆ ԼԻՆՈՒՄ։ Հայաստանի վարչապետի տղան աշխատանքի է անցել Հայաստանի դեմ թշնամական գործողություններ կատարած Իսրայելի ընկերություններից մեկում, և այդ լուրը Հայաստանում ընդունվում է որպես սովորական, ոչ արտառոց բան։

Իսրայելական Webiz ընկերությունն իրենց երկրի ներսում ծրագրավորողների պակասը լրացնելու համար իր մասնաճյուղն է բացում Երևանում, որպես մենեջեր հավաքագրվել է նաև Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը:

Հայկական մասնաճյուղը կղեկավարվի իսրայելական թիմի կողմից: Աշոտ Փաշինյանը, որ վերջերս Երևանի կենտրոնական գարեջրատներից մեկում գարեջուր էր վաճառում, իսրայելական ընկերության համար հավաքագրելու է ՏՏ ոլորտի հայ մասնագետներ:

Աշոտ Փաշինյանը ի՞նչ է հասկանում ՏՏ ոլորտից, որ այդ ոլորտի տաղանդներ բացահայտի։ Կարծում եմ՝ նրան բարձր վարձատրվող աշխատանքի ընդունելով, Իսրայելն իր ընկերություններից մեկի միջոցով ինչ-որ չափով վարձահատույց է լինում այն բանի համար, որ պատերազմի հետևանքով Արցախի և Իրանի սահմանը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, այն դարձել է իսրայելական լրտես ԱԹՍ-ների, այլ տեխնիկայի գործունեության տարածք, Իսրայելը կարողանում է լրտեսել իր ոխերիմ թշնամի Իրանի տարածքի զգալի հատված»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика