Արթուր Վանեցյանը նոր մանրամասներ հայտնեց սկանդալային գաղտնալսուման վերաբերյալ

Վանեցյանը շարունակում է պնդել, որ գաղտնալսումն այնուամենայնիվ Հայաստանից չի եղել։25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շարունակում է պնդել, որ Հատուկ քննչական ծառայության այն ժամանակվա ղեկավար Սասուն Խաչատրյանի և իր հեռախոսազրույցների գաղտնալսման գործն ամբողջությամբ բացահայտված է։

Լրագրողների հետ ճեպազրույցում Վանեցյանն ասաց, որ քաղաքական կամքի բացակայության պատճառով մանրամասները չեն հրապարակվում։ «Իշխանությունները չկարողացան քաղաքական կամք դրսևորել ու մանրամասներ հայտնել այդ գործից և մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,– նշեց պատգամավորը։

Նա շեշտեց, որ ինքը ստորագրություն է տվել աղմկահարույց գործի մանրամասները չհրապարակելու մասին։ Ըստ այդմ, Վանեցյանը վստահեցրեց, որ գաղտնալսումը Հայաստանից չի եղել։ «Կա մի մարդ, ով ցուցմունք է տվել և ընդունել է իր մեղքը։

Մի օր ամբողջ տեղեկատվությունը կհրապարակվի»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։ Հիշեցնենք, որ դեռ 2018–ի սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնվել էր Վանեցյանի և Խաչատրյանի աղմկահարույց հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Գաղտնալսվել էր նաև Վանեցյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցը։

Նրանք8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում էին Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաևՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ևՊՆնախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Վանեցյանը հատուկ քննչական ծառայության ղեկավարին պատմում էր դատավորի հետ զրույցի մասին, որին հրահանգ էր տրվել ամեն գնով «նստեցնել» Քոչարյանին։ Այնուհետև անցնում էին Խաչատուրովին։ ԱԱԾ պետն ասում էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու վտանգ կա։

2021 թվականի ապրիլի6-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի (հեռախոսազրույցների պահին զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը), ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրգործերից մեկը կարճվել է, իսկ մյուսով նախաքննությունը շարունակվում է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика