Զինծառայողը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է

Քննչական խմբի կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ԵՐԵՎԱՆ,25 նոյեմբերի–Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել երեկ զոհված զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար։

Ինչպես հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից, քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը) հատկանիշներով։

Հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Ըստ նախնական տեղեկությունների՝2021թ. նոյեմբերի 24-ին` ժամը 14:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում,գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնա-բերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանը:

Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ ժամը 15։30-ի սահմաններում, մահացել է: Քննչական խմբի կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ինչպես արդեն հայտնել էինք, նոյեմբերի 24–ին Տավուշի հենակետերից մեկում գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ 20-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика