«Իմ հետ խոսում էր, մեկել ասում` մի րոպե ու…». Վանեցյան

Անդրադառնալով վարչապետի 2019թ. այն հայտարարությանը, որ նախորդ իշխանությունները ԱԱԾ-ում փաստաթղթեր են ոչնչացրել, ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանն ասաց. «ԱԱԾ-ում ամենօրյա ռեժիմով բազմաթիվ տեղեկություններ են ստացվում ու ձևակերպվում տեղեկանքներով:

Այդ նյութերը, համաձայն գործող հրամանների, ունեն պահպանման ժամկետներ, որից հետո ոչնչացվում են, կան նաև անժամկետ պահվողներ: Էն, ինչ անհետացել էր, ինչից անհանգստացել էր, ես եմ զեկուցել, ասել՝ կան փաստաթղթեր, որոնք ոչնչացված են:

Եթե ԱԱԾ պետի հետ խոսում ես, պետք չի 5 րոպե հետո մտնես լայվ ու ինչ-որ բան ասես: Իմ հետ խոսում էր, մեկ էլ ասում՝ մի րոպե, շուռ էր գալիս, կնոպկեն սեղմում ու ասում՝ սիրելի՛ հայրենակիցներ… Հետո բացատրեցինք, ասինք՝ մի՛ արա էդ լայվերը, չի կարելի»,- խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ ասաց Վանեցյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика