Ինչու է Ալիևը հյուրասիրության մեջ մեղադրում Մինսկի խմբին և ինչու խաղի մեջ ներքաշվեց Թուրքիան

Բաքում դարձյալ ակտիվ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակից Ֆրանսիային զրկելու հարցը։ Ինչի՞ հետ է դա կապված,`փորձել է պարզել Sputnik Արմենիայի սյունակագիրը։ Բաքվում վերսկվսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ որպես միջնորդի Ֆրանսիային վարկաբեկելու արշավը։

Այժմ արդեն ոչ միայն մամուլում, այլև բարձրաստիճան պետական գործիչների շուրթերից են կոչեր հնչում ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահությունում Ֆրանսիային փոխարինելու մասին։ Նոյեմբերի 23–ին այս հարցը լրջորեն քննարկվում էր Ադրբեջանի խորհրդարանում։ Ի՞նչ է իրականում կանգնած Փարիզի հեղինակությանը հարված հասցնելու հերթական փորձի հետևում։

«Ֆրանսիան որպես Մինսկի խմբի անդամ, բացահայտ կերպով աջակցում է Հայաստանին։ Ֆրանսիացիները համակրում են հայերին և նրանց վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ երբեք չի փոխվի։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանը պետք է ջանքեր գործադրի Մինսկի խմբի համանախագահությունից Ֆրանսիային հեռացնելու համար։

Մենք պետք է վերանայենք հարաբերությունները Փարիզի հետ բոլոր ոլորտներում», – մեջլիսի նիստին հայտարարել է իշխանամետ պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը։ Ըստ էության արտաքին քաղաքական գերատեսչությանն առաջարկվել էր ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահներից մեկի նկատմամբ անվստահություն արտահայտելու ընթացակարգ սկսել։

ԱԳՆ–ն իր պատասխանը դեռ չի տվել։Սակայն կասկած չկա, որ օրենսդիրների նախաձեռնությունը ոչ միայն համաձայնեցված է երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ, այլ վերևից իջեցված առաջադրանք է։ Ադրբեջանը վաղուց է առիթ փնտրում Փարիզին կողմնապահության մեջ մեղադրելու համար։

Ֆրանկոֆոբիայի համաճարակը` կախված քաղաքական կոնյունկտուրայից, Բաքվում տարբեր հաճախակիությամբ է բռնկվում։ Ժամանակին Իլհամ Ալիևին զայրացել էր այն փաստը, որ Երևան այցելելով Էմանուել Մակրոնը անհրաժեշտ չէր համարել միաժամանակ այց կատարել նաև Բաքու։ Ի նշան բողոքի Ալիևը դեմարշի դիմեց` անտեսելով Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Փարիզ այցելելու Մակրոնի հրավերը։

Այդ նույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ «վերջին քայլերը լուրջ կասկածի տակ են դնում որպես միջնորդ Ֆրանսիայի անաչառությունն ու անկողմնակալությունը, և ստիպում Բաքվին վերանայել հարաբերությունները Փարիզի հետ»։

Փարիզի վրա հարձակվելու համար մեկ այլ առիթ էր Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ԼՂ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևերի ընդունումը։ Դա տեղի էր ունեցել անցած տարվա նոյեմբերին։ Այդ ժամանակ Իլհամ Ալիևն անձամբ էր ֆրանսիացիներին մեղադրել հայ համայնքից կախված լինելու մեջ։

Մեկ անգամ էլ հակաֆրանսիական արշավի համար առիթ դարձավ ԼՂ կառավարական պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիա։ Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում ընդունելության արժանացավ Սենատում և Ազգային ժողովում, ինչը Բաքվում գնահատել էին Ֆրանսիայի կողմից Ղարաբաղի պետականության անուղղակի ճանաչում։

Համենայնդեպս, ադրբեջանական մի շարք ԶԼՄ–ներ այցը հենց այդպես էին որակում։ Բաքվում պակաս զայրույթ չառաջացրեց նաև ֆրանսիացի քաղաքական գործիչների պատվիրակության այցը Ստեփանակերտ` Պոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։

ԱդրբեջանիԱԳՆ–ում նկատումեն,որ վերջին շրջանում Ֆրանսիայի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները բավական հաճախ են հյուրընկալվում Ղարաբաղում։Տարեսկզբից Ստեփանակերտ են այցելել Ազգային ժողովի պատգամավորները,սենատորները, Սոցիալիստական կուսակցության առաջնորդները, Արնուվիլի, Սարսելի և այլ քույր քաղաքների քաղաքապետները` էլ չասած բազմաթիվ լրագրողների մասին։

Այս ամենը Բաքվի քարոզիչների կողմից օգտագործվում է Մինսկի խմբի գործունեությունը համակարգող եռամիության կազմը վերանայելու մասին իրենց պահանջները հիմնավորելու համար։ Բաքվում բազմիցս ակնարկել են, որ միջնորդների գործունեությունն ավելի արդյունավետ կլիներ, եթե ՄԽ–ում Եվրոպայի ներկայացուցիչը ժամանակ առ ժամանակ ռոտացիայի կարգով փոխվեր։

Ֆրանսիայի փոխարեն առաջարկում էին Գերմանիային, Շվեդիային և նույնիսկ Թուրքիային, թեև այն ԵՄ անդամ չէ։ Սակայն Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակից Ֆրանսիային զրկելու գաղափարը հեռանկար չի կարող ունենալ։ Եվրոպական երկրները համանախագահների միջնորդական առաքելության կազմն օպտիմալ են համարում։

Սա հաստատում է ադրբեջանական լոբբիի հետ սերտ կապ ունեցող,ԵԽ–ում Բուլղարիան ներկայացնող պատգամավոր Եվգենի Կիրիլովի`մի քանի տարի առաջ ներկայացրած նախաձեռնության ճակատագիրը։ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնա-ժողովը նրա ջանքերի շնորհիվ փաստաթուղթ ընդունեց, որն առաջարկում էր ուսումնասիրել ՄԽ–ում Ֆրանսիայի մանդատը ԵՄ–ի մանդատով փոխարինելու գաղափարը։ Բայց եվրոպական ոչ մի կառույց չաջակցեց այդ առաջարկին։

Իսկ Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով այն ժամանակվա հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտա-րարեց, որ Մինսկի խմբում Ֆրանսիայի փոխարինման գաղափարը ապակառուցողական է և անգամ քննարկման ենթակա չէ։

Կարևոր է նկատել, որ պաշտոնական Բաքվի դժգոհությունը հասցեագրված է ոչ միայն Ֆրանսիային, այլ նաև մյուս երկու համանախագահներին։ Պարզապես Փարիզն ամենաշատն է տուժում։ Երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ Ադրբեջանն առանձին դժգոհություններ ունի։ Ռուսաստանին, օրինակ, Իլհամ Ալիևը սիրում է մեղադրել Հայաստանին «ապօրինաբար զինելու» մեջ։

Անաչառ միջնորդ լինելու Մոսկվայի անհնարինության վերաբերյալ ակնարկներ Ադրբեջանի նախագահն իրեն թույլ տվեց մասնավորապես այն բանից հետո, երբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրապարակավ հայտարարեց, որ սկսել են Հայաստանին ժամանակակից սպառազինության նոր խմբաքանակ մատակարարել։

Դրանից առաջ պաշտոնական Բաքուն որոշեց անկեղծ դժգոհություն ներկայացնել Արցախում տեղակայված ռուս խաղաղա-պահների նկատմամբ` նրանց մեղադրելով «հայերին աջակցելու» մեջ։ Ադրբեջանի ՊՆ–ն խաղաղապահներին մեղադրեց «եռակողմ համաձայնագրի պահանջների խախտման» և այնպիսի պայմաններ ստեղծելու մեջ, որոնց պարագայում հայերին հաջողվեց պահպանել ռազմական ներկայությունն Արցախում։

Իսկ տարեսկզբին խորհրդակցություններից մեկի ժամանակ նախագահ Ալիևը հայտարարեց. «Մենք խաղաղապահների առաջ հարց ենք բարձրացրել, որ առանց մեր թույլտվության օտարերկրյա քաղաքացիները չպետք է Ղարաբաղ այցելեն։ Սակայն անկախ դրանից, ցավոք, նրանց թույլ են տալիս անել դա։

Սակայն մենք չենք լռելու»։ Դժգոհություններից չխուսափեցին նաև ամերիկացիները։ Իլհամ Ալիևը նրանց ևս մեղադրեց կողմնապահության և հայկականլոբբիից կախված լինելու մեջ։Ադրբեջանի նախագահը սեպտեմբերին վրդովմունք հայտնեց, որ ԱՄՆ պետքարտուղար Թոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի հետ, սակայն չի բարեհաճել զանգահարել իրեն։

«Եթե նրանք միջնորդներ են,պետք է հավասարակշռություն պահպանեն»,– հայտարարելէր Ալիևը։Այսպիսով «հայասիրության» դրսևորումներԲաքվի ղեկավարությունը հայտնաբերեց բոլոր երեք համանախագահների գործողություններում։

Իրականում միջնորդների նկատմամբ դժգոհությունները կապված են կոնկրետ մի հանգամանքի հետ։Բոլոր երեք համանախա-գահները հստակ հայտարարել են, որ անկախ պատերազմում Հայաստանի պարտությունից Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ և կարգավորման կարիք ունի։Ավելին,միջնորդներն ընդգծումեն,որԼՂկարգավիճակի քննարկումըբանակցությունների որոշակի փուլում անխուսափելի է։

Սա Իլհամ Ալիևի ծրագրերում ոչ մի կերպ չի տեղավորվում։ Եթե մեկ տարի առաջ նա իրեն թույլ էր տվել համանախագահներին ցույց տալ դռան տեղը (գրեթե բառի բուն իմաստով), ապա այսօր ստիպված է հաշվի նստել նրանց հետ։ Չկարողանալով իր համար Մինսկի խմբից ցանկալի մոտեցումներ կորզել`պաշտոնական Բաքուն որոշեց պնդել, որ վերանայվի բուն բանակցային ձևաչափը։

Այդ է պատճառը, որ ադրբեջանցի դիվանագետները համանախագահներին և բուն ՄԽ–ին վարկաբեկելու համար նպատակադրված արշավ են իրականացնում։ Թուրք–ադրբեջանական տանդեմը բանակցային նոր ձևաչափ է առաջարկում` այսպես կոչված Կովկասյան հարթակ, որի մասնակիցները, հեղինակների մտահղացմամբ, պետք է դառնան Ռուսաստանը, Թուրքիան, Իրանն ու Վրաստանը։

Նպատակը պարզ է, ցանկացած գնով խաղի մեջ ներքաշել Անկարային` լեգիտիմացնելով բանակցային սեղանի շուրջ նրա ներկայությունը։ Սակայն Էրդողանի առաջարկած ձևաչափը մեծ հեռանկարներ ունենալ չի կարող։ Եթե հարթակը որևէ ձևով նույնիսկ կայանա, այն ի զորու չէ փոխարինել Մինսկի խմբին։

Միայն մի կառույց կա,որը համաշխարհային հանրության կողմից պաշտոնապես լիազորվածէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բանակցություններ վարել։Այլ որոշումներ,ո՛չԵԱՀԿ–ն,ո՛չՄԱԿ–ը և ոչէլ մեկ այլ միջազգային կազմակեր-պություն չի ընդունել։ Իսկ դա նշանակում է, որ Մինսկի խմբի համանախագահներից բացի այլ միջնորդներ առաջիկայում չեն լինի և լինել չեն կարող։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика