Ըստ «Zawya» լրատվական պորտալի՝ խաղարկությունը տեղի է ունեցել այսօր ՝ 2021 թվականի նոյեմբերի 30-ին։ Շահած տոմսը Մելքոնյանը ձեռք է բերել նոյեմբերի 18-ին։
Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող գործարար Աբրահամ Մելքոնյանը Դուբայի միջազգային օդանավակայանում շահել է 1 մլն դոլար։
Փոխանցում է «Ռուսառմինֆոն»: 50-ամյա հայ գործարարը դարձել է առաջին հայը, ով հաղթել է «Հազարամյակի միլիոնատերերի» շարքում: Մելքոնյանը 32 տարի ապրում է Դուբայում և խաղարկությունների մշտական մասնակիցն է։
Նա նախկինում շահել էր BMW մակնիշի ավտոմեքենա։ Ձեռնարկատերը երեք երեխաների հայր է և ծանր սարքավորումների բիզնես է վարում Դուբայում և Շարժաում: