«Գեներալները սպանել են զինվորներին». ԱԱԾ-ն կզբաղվի բլոգերի սկանդալային հայտարարությամբ

Իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանը մի քանի աղմկահարույց մեղադրանք է հնչեցրել արցախյան բանակի բարձրաս-տիճան զինվորականների հասցեին։ԵՐԵՎԱՆ,1 դեկտեմբերի–Sputnik. Արցախի Հանրապետության դատախազությունը Ազգային անվտանգության ծառայություն է ուղարկել իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանի տեսանյութը, որում նա մի քանի սկանդալային հայտարարությունէ արել արցախցի գեներալների հասցեին:Տեղեկությունը հայտնումէ Արցախի դատախազու-թյունը։

Ավելի վաղ Բաղդասարյանն իր հերթական ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի սպաներն ու գեներալները սպանություններ են կատարել, հրամաններ տվել, որոնց կատարման ընթացքում հարյուրավոր ու հազարավոր զինվորներ են սպանվել։

Ըստ նրա` իբր միայն Մատաղիսի ուղղությամբ 200 զինծառայող է սպանվել։Բաղդասարյանը նրանց մահվան մեջ մեղադրել է բարձրաստիճան զինվորականներին։Դատախազությունից հայտնել են, որ այդ տեսանյութում Բաղդասարյանը տեղեկություններ է ներկայացրել հանցագործության մասին, դրանից ելնելով՝ որոշվել է նյութը փոխանցել ԱԱԾ՝ հետագա քննարկման համար։

Տեսանյութը սոցիալական ցանցերում տարածվում է 2021 թվականի նոյեմբերի 30-ից։ Նշենք, որ Ռոման Բաղդասարյանը «Քաղաքացիական պայմանագրի»կուսակցության ակտիվիստ է և իշխանության մոլի կողմնակիցը։2021թվականի ընտրություն-ների ժամանակ նկատվել է Նիկոլ Փաշինյանի շտաբում։

Նա հաճախ է բարձրագոչ հայտարարություններով հանդես գալիս, որոնց համար նրան հայկական Telegram-ալիքներում Հայաստանի և Արցախի հայերի միջև ատելության կոչեր անող են անվանել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика