Նոր զարգացումներ. Բաքուն ժամանակ է խնդրել

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ էր տրամադրել պաշտոնական Բաքվին՝ տեղեկություններ տրամադրելու նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարված զինծառայողների վերաբերյալ, սակայն Ադրբեջանը ժամանակ է խնդրել մինչև դեկտեմբերի 8-ը։

Տեղեկությունը 24News-ին հայտնեց փաստաբան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։ Ստրասբուրգյան դատարան հայ գերիների մասով դիմումներ ուղարկել էին իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը, Արտակ Զեյնալյանը և ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակը։

Նրանք Եվրոպական դատարանին դիմել էին հրատապ միջոցներ կիրառել, որպեսզի ադրբեջանական տեղեկություն տրամադրի նոր գերիների մասին, ապահովի նրանց կյանքի իրավունքը: Նոյեմբերի 25-ին Եվրադատարանը գերեվարված 4 անձի նկատմամբ անհապաղ միջոց կիրառելու որոշում էր կայացրել՝ բավարարելով իրավապաշտպանների դիմումը:

Ըստ Արտակ Զեյլանյանի՝ գերիների մասով ՄԻԵԴ նոր դիմում չի ուղարկվել։ Իսկ ինչ վերաբերում է, թե ինչ պատճառաբանություն է բերել Ադրբեջանը գերիների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու ժամկետը երկարացնելու համար, ապա ըստ փաստաբանի՝ Բաքուն «տեղեկությունները ճշտելու» համար է ժամանակ խնդրել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика