Քիչ առաջ. Պուտինի առաջարկը Փաշինյանին

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, պատասխանելով նոյեմբերի 26-ին Սոչիում եռակողմ հայտարարության վերաբերյալ լրագրողների հարցերին, հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման անհրաժեշտության ամրագրումը վերաբերում է «ռազմագերիներին, պատանդներին և այլ կալանավորներին վերադարձնելու Ադրբեջանի պարտավորություններին»:

«Սոչիի հայտարարությունը հաստատում է նաև տարածաշրջանում բոլոր տրանսպորտային ուղիների և տնտեսական կապերի ապաշրջափակման մասին դրույթը և ևս մեկ անգամ հերքում է միջանցքների և միջանցքային տրամաբանության մասին քարոզչական թեզերը», ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։

ՔՊ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ Սոչիի հայտարարությունը նահանջ էր Հայաստանի նախկին հայտարարություններից։ Նա մասնավորապես հիշեցրել է վարչապետի հայտարարություններն այն մասին, որ սահմանազատում չի լինի, քանի դեռ Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, ինչպես նաև, որ առանց ռազմագերիների վերադարձի ապաշրջափակում չի լինի։

Սոչիի հայտարարության մեջ չի խոսվում նաև Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կարգավորման և կարգավիճակի հարցի մասին, նշում են փորձագետները։ Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է «հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար» որոշակի պայմանավորվածության մասին ։

«Եվ այս ուղղությամբ առաջին և ամենակարևոր քայլը պետք է լինի լարվածության թուլացմանն ուղղված գործողությունների իրականացումը», ասել է Հունանյանը։

Ի՞նչ գործողությունների մասին է խոսքը: Արդյո՞ք Ազգերի լիգայի որոշումների կիրառման, թե Մոսկվա/Կարսի պայմանագրի դրույթների: Եթե Լիգան է, ապա ինչ «Ադրբեջան», դա ինչ է: Եթե Կարս, ապա ինչ սկզբունքով են Արարատն ու Բայազեթը հայտնվել թուրքական պետության տարածքում:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «սահմանազատման գործընթաց չի եղել, բայց պետական ​​սահմանը կա, և այնտեղ, որտեղ տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքն է»։ Պուտինը առարկեց՝ նշելով, որ «սահմանազատումը չափազանց բարդ խնդիր է, որը ժառանգվել է խորհրդային ժամանակներից, երբ այնտեղ սահման չկար»։

Եթե «սահման չի եղել», ապա որտե՞ղ եւ ինչի՞ հիման վրա են լինելու «լարվածության թուլացմանն ուղղված գործողությունները»։ Չէ՞ որ դրանք վերաբերում են հենց սահմանին։ Միջազգային իրավական միջավայրում այդ գործողությունները ենթադրում են զորքերի դուրսբերում իրենց սկզբնական դիրքեր և տարածքային խնդիրների լուծման ժամանակ ուժի կիրառման դատապարտում։

Բայց «եռակողմ» ձևաչափում հարցերը լուծվում են հետնմուտքից, և գործում են ոչ թե օրինական, այլ գողական սկզբունքներ։ Սա նշանակում է, որ սահմանը որոշվելու է պարոն Պուտինի ուղեղային ծալքերի պահի դասավորությամբ: Դա է պայմանավորվել Փաշինյանը Սոչիում: Դա են փորձում սաղացնել ԱԳՆ կոչված հիմնարկությունում:

Տեսանյութը դիտեք ստորև

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика